Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին

14:43 • 21.06.17

Հայ գրոսմեյստեր Լևոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին:

 

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 

Տասը գրոսմեյստեր կխաղա արագ շախմատի մեկ և կայծակնային շախմատի երկու շրջան:

 

Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Բաադուր Ջոբավա (Վրաստան):