Նեյմարը WhatsApp-ով աջակցել է Կրիշտիանու Ռոնալդուին

19:59 • 21.06.17

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը WhatsApp-ով աջակցել է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին` հարկերից խուսափելու մեղադրանքի վերաբերյալ,- հաղորդում է «Mirror»-ը:

 

Հայտնի չէ, թե ինչ է բրազիլացին գրել «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրին:

 

Ավելի վաղ Նեյմարը նույնպես մեղադրվում էր հարկերից խուսափելու և ֆինանսական խարդախության մեջ:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Ռոնալդուն կկանգնի դատարանի առաջ: