Ֆրանսիայում շուրջ 2 տոննա թմրանյութ ափ է նետվել

05:12 • 22.06.17

Ֆրանսիական ժանդարմերիայի աշխատակիցները շուրջ երկու տոննա կոկաին են հայտնաբերել երկրի հարավարևմտյան շրջանի` ատլանտյան ափերին գտնվող Միմիզան առողջարանային քաղաքում:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, մեծ քանակությամբ թմրանյութը հայտնաբերվել է երեքշաբթի Միմիզան քազաքի լողափին: Ընդհանուր առմամբ, այս գործով 11 մարդ է ձերբակալվել և կալանքի տակ առնվել:

Քննիչները պարզել են, որ մի խումբ մարդիկ փորձել են թմրանյութով լի բեռները դուրս բերել ծովից, սակայն չնայած նրանց ջանքերին` հոսանքը  դրանք ափ է նետել:

Ոստիկանության տվյալներով` ձերբակալվածների թվում Հունաստանի քաղաքացիներ կան: