Երևան՝ արմենոիդի նոր տիպը. Զգացմունքների վավերագրություն (Ե տեքստ)
Գեղցիներ և քաղքենիներ
Մեր պես գյուղացիք որ քաղաք չգային, դուք մետրոյի երես չէիք տեսնի. մի կրակոտ ընթերցող այսպես արձագանքեց մեր նախորդ գրվածքին: Ինչ կարող ես դեմ տալ կուռ փաստերին. մարդն այսօրվա պես հիշում է 1978 թվականի նոյեմբերի 29-ը, պատմական օր, երբ կտրվեց քաղաքամոր միլիոներորդ բնակչի պորտը: Հղում անելով ծննդկանի թշերի ալ կարմիրին և մանավանդ՝ էկրանից սփռված ամոթի ու աբուռի առատ տեսարաններին՝ կրակոտը եզրակացրեց՝ էդ կնկա համեստ վերքուդիրքից երևաց, որ գյուղացի ա, քաղաքի գլխին լաչակ չկա: Ու սրանից հետո, թե դրել ես՝ արի տար, սկսվե՜ց հավերժական նաղը վիրտուալ ծիրին մեջ:
Այդ բանակռվից, ավելի ճիշտ՝ դյուցազնապատումից մեջբերումներ չեմ անի, որովհետև այն, ինչպես միշտ, ընթացավ «հիմարը դու ես» դրոշի ներքո: Եվ միայն Բեռլինում հաստատված մի հայ կարողացավ հարաբերական խաղաղություն հաստատել՝ բացատրելով, որ չի կարելի գեղցին ու քաղքենին խառնել գյուղացի և քաղաքացի եզրույթների հետ: Նա անգամ բերեց տասնյակ լեզուների օրինակներ, որտեղ գեղցիներին ու քաղքենիներին մեկ բառով են կոչում՝ փարիսեցի:
Դյուցազուններն այստեղ լռվեցին, և լեզվամարտի հաջորդ ռաունդը դժվար էլ սկսվեր, եթե գերմանահայը չզարգացներ միտքն իր այս թեզով. «Քաղաքի ու գյուղի հիմնական տարբերությունն այն է, որ քաղաքացիներն ունեն ընդհանուր շահեր և ուրախանում են այլ քաղաքացու հաջողությամբ, քանի որ դա ներդրում է ընդհանուր գործի մեջ, ընդհանուր բարօրության գրավական: Իսկ գյուղացիները առաջնորդվում են՝ «ինչո՞ւ ոչ ես, այլ՝ ինքը» սկզբունքով և արագ կրկնօրինակում են, որովհետև նրանցից մեկի առաջընթացը հենց իր առաջընթացն է, ոչ թե ընդհանուրի: Քաղքենիները նախանձում են, իսկ գեղցիները ամեն գնով ուզում են ոչնչացնել, բերել ու հավասարեցնել իրենց մակարդակին»։
Ընթերցող, սիրելիս, այնպես չէ, որ ես դիմում եմ լրագրողական ժուլիկության, և այն մտքերը, որ վախենում եմ արտահայտել՝ դնում եմ ուրիշների բերանում: Մեզ իզուր է թվում, որ հանճարեղ մտքերի բոլոր հեղինակներն անպայման պիտի մեռած լինեն, կամ՝ այնքան հանրահայտ, որ մենք իմանանք նրանց տեղաշորի տակի բոլոր գաղտնիքները: Փնտրեք՝ Ավետիս Սադոյան օգտատիրոջը, ում ես, իհարկե, չեմ ճանաչում, բայց նրանից մի մեջբերումը հաստատ լուրջ «ներդրում էր ընդհանուր գործի մեջ»:
Քաղաքը հենց անծանոթ մարդկանց կապ ու հաղորդակցություն է, փոխմտածում՝ զույգ նշանակությունների հանդիպման վայր: Քաղաքն ինքնին չունի պատկանելություն, այն գոյանում է մշակութային, սոցիալական երկխոսությունից, և առնվազն աննորմալ է, երբ որևէ քաղաքում կիտվում է բացառապես նույն էթնիկ հանրույթի միատարր զանգվածը: Քաղաքը բոլորինն է և կոչված է մուտք և համակեցություն ապահովել բոլորի համար: Եվ ինչու է 2800-ամյակի շեմը թակող Երևանը հռչակվել միայն հայության մայրաքաղաք: Կարելի է կարծել՝ մեծ հոբելյանին ընդառաջ ԴՆԹ անալիզ են վերցրել բոլոր քաղաքացիներից, և ով չի հաղթահարել արմենոիդ մարդաբանական տիպը` քաղաքը լքելու ուլտիմատում է ստանում:
Բայց ազգային ազատագրական պատերազմից արդեն քառորդ դար աչք չբացող և մանավանդ՝ ցեղասպանությունից հառնած փյունիկին մի օր կարող են չէ՞ հարցնել՝ եթե դու այդքան արդար ու լավն ես, ապա ինչո՞ւ են բոլորը քեզ լքում: Ով կարող է բացառել, որ մեկի ձեռքը չի ընկնի օրինակ՝ Երևանի բնակչության ազգային կազմի մասին այս փաստաթուղթը.
1970 թ.-ի մարդահամարի տվյալներ
1. հայեր` 738,05 հզր (Երևանի բնակչության 95,21 %-ը),
2. ռուսներ` 21,8 հզր (2,81 %),
3. եզդիներ և քրդեր` 3,8 հզր (0,49 %),
4. ադրբեջանցիներ` 2,72 հզր (0,35 %),
5. ուկրաինացիներ` 2,64 հզր (0,34 %),
6. հույներ` 0,9 հզր (0,12 %),
7. հրեաներ` 0,63 հզր (0,08 %),
8. ասորիներ` 0,59 հզր (0,08 %),
9. վրացիներ` 0,38 հզր (0,05 %),
10. այլ ազգություններ (բելառուսներ, լեհեր)` 3,52 հզր (0,46 %):
1989թ.
1. հայեր` 1,18 մլն (Երևանի բնակչության 96,8 %-ը),
2. ռուսներ` 22,2 հզր (1,82 %),
3. եզդիներ և քրդեր` 7,1 հզր (0,58 %),
4. ուկրաինացիներ` 3,8 հզր (0,31 %),
5. հույներ` 1 հզր (0,08 %),
6. հրեաներ` 0,6 հզր (0,05 %),
7. ասորիներ` 0,5 հզր (0,04 %),
8. վրացիներ` 0,4 հզր (0,03 %),
9. բելառուսներ` 0,4 հզր (0,03 %),
10. լեհեր` 0,2 հզր (0,02 %),
11. այլ ազգություններ` մոտ 3 հզր (0,24 %):
Վերջին՝ 2011թ.-ի մարդահամարով՝ երևանցիների շուրջ 98,7%-ը հայեր են: Մեկնաբանություններն, իհարկե, ավելորդ չեն, բայց թողնում եմ ձեզ:
Ինչ է սրճարանը
Գյուղի ու քաղաքի տարբերություններից մեկն էլ այն է, որ քաղաքում երբեք չես կարող մարդկային հարաբերությունները կարգավորել ազգային, ցեղական ավանդույթներով կամ ասենք՝ կրոնական հավատալիքներով. քաղաքն առաջնորդվում է բացառապես օրենքներով: Եվ այնտեղ, ուր օրենքը չի գործում, կամ էլ գործում է տեղ-տեղ և ընտրողաբար, այդ քաղաքին անգամ գիլկապի աղոթքը չի փրկի: Հո չես կարող կանչել՝ ալալոս, գալալոս, գելը կապեմ երկու բթով, քաղցր կաթով, Սուրբ Սարգսի ձիու քարով, մեկ էլ հո՛պ, գելի ատամ հանես ու խրես պրոֆեսիոնալ կոռուպցիոների կամ որևէ այլ ավազակի կոկորդը: Օրենքը հենց այն է, որ ջնջում է անտառի կանոնադրությունը, ջնջում է բիլակը և չի թողնում, որ ուժի ավելցուկ գոյանա: Որովհետև ուժի ավելցուկը հենց պատերազմն է: Քաղաքից է փչում պատերազմը: Երբ անհարկի ուժ է կուտակվում գեղցիների և քաղքենիների ձեռքին՝ փչանում է քաղաքը և այլևս չի կարողանում հավասարեցնել բոլորի իրավունքները, չի կարողանում համաչափ երջանկություն, հարմարավետություն և հաճույք արտադրել, Երևանի սլենգով ասած՝ շողուլի բերել խաղաղությունը՝ բնականոն կյանքը:
Վերնիսաժում սուվենիրներ վաճառող խեցեգործն ինձ լավ ձեռ առավ.
-Քուր, կարո՞ղ ա ուզում ես էս մեռած քաղաքը հոգեդարձ անես:
-Հեչ հույս չկա՞:
-Եսի՞մ, կարա՞ս մի միլիոնի չափ կիսլարոդի բալոն բաժանես:
-Հիմա ուզում ես ասես՝ ես ու դու արդեն մեռել ենք, բայց վրաներս խաբար չկա՞:
-Տո բա ինչ ենք արել, որ չենք մեռել. էն օրը, որ «Պոպլավոկը», «Սկվազնյաչոկը» վարի տվին՝ էդ օրը ռաբիզը «վերխ վերցրեց» ու էս քաղաքը հում-հում կերավ: Մեր վախտ ռաբիսն ու զբրոդը մենակ քաղաքի զուգարանների կողքն էր իրան լավ զգում, մեկ-մեկ էլ ոտի վրա կարար «պերոժնի» ուտեր Ռիփսիկի մոտ: Ռիփսիկը գիտե՞ս ով ա:
-Ոնց չգիտեմ, «Կազիրյոկի տիրուհին»:
-Հա, տիրուհին լավ ասիր, օղորմի հոգուն, բոլորիս մերություն էր անում: Որ տեսներ արդեն խմած ես, վերջ, շան լափը կթափեր գլխիդ ու հազար ռուբլի էլ տայիր, մի բաժակ խմելու բան չէր տա: Մեկ էլ գավառից քաղաք եկած ջահելությունն էր իրեն զուսպ պահում: Գիտեին, որ ավանգարդը քաղաքի երիտասարդությունն ա, ու ամեն ինչ անում էին, որ մեզնից բան սովորեն, իմանան՝ ինչ կարդան, ինչ երաժշտություն լսեն, ինչ հագնեն, ինչ չհագնեն: Իսկ հիմա լրիվ ոտուգլուխ արին, հիմա քաղաքը ոտերով ա մտածում, հասկանո՞ւմ ես, դրա համար էլ ասում եմ՝ մեռել ա, բա դրան Էրևանի սիրտը կդիմանա՞ր:
Չէր դիմանա՝ ինքն իր հարցին պատասխանեց Դավիթ խեցեգործը: Չհակաճառեցի, մանավանդ որ ահագին ճշմարտություն կար ասվածի մեջ: Անգամ մտքումս ցնծացի, որ բոլոր հոռետեսները չէ, որ արտագաղթել են՝ քաղաքը թողնելով աննկուն ու միշտ բաշարող լավատեսներին: Դավիթը մի քիչ մուննաթով, բայց, այնուամենայնիվ, ահագին խամուխոպան հերկեց գլխիցս՝ պատմելով հին Երևանի հայտնի սրճարանների «ուստավի», «դեդավշինայի» և անգամ՝ «դրես կոդի» մասին: Հենց այդ սրճարաններում է, փաստորեն, եփվել 88-ի հեղափոխությունը, այնինչ Սովետի ագիտպրոպը նրա օրորոցը բոլորովին այլ տեղ էր փնտրում: Եվ ուրեմն հարց՝ ի՞նչ է սրճարանը:
Սա հեշտ հարց չէ: Տեսնելով, թե երբեմնի սրճարաններն ինչ էնտուզիազմով են վերապրոֆիլավորվում խորտկարանների և ճաշարանների՝ հանդգնում եմ ասել, որ շատերը չգիտեն հարցի պատասխանը: Բայց ցավն այն է, որ կատարյալ ապուշի տպավորություն կթողնի լրագրողը, եթե մոտենա որևէ մեկի և ուղիղ հարցնի՝ ներեցեք, ի՞նչ է սրճարանը: Մյուս կողմից էլ՝ պարզունակ թվացող այս հարցն ինչքան գետնի վրա է, այդքան էլ՝ գետնի տակ: Չգիտեմ, կհամաձայնե՞ք ինձ հետ, թե ոչ, բայց իմ սահմանումը սա է. սրճարանը հրապարակախոսություն է, ավելի պարզ՝ հանրային պառլամենտ, ուր քաղաքացիները հրապարակում են իրենց մտքերն ու գաղափարները, նորություններն ու բամբասանքները: Սրճարանը քաղաքի փիլիսոփայությունն է, նրան է վերապահված իրականացնել քաղաքի գաղափարական հաղորդակցությունը: Հանրային այս տարածությունը ոչ միայն հարցուպատասխանի, սուր բանավեճերի քաղաքական հարթակ է, այլև այն ցատկահարթակը, որտեղից գաղափարական արտադրանքը նետվում է դեպի հրապարակներ: Սրճարանն է պատրաստում պայքարի հրապարակը՝ այստեղ ծեծվում, մշակվում է հանրային մարմինը, որ հրապարակում չվերածվի «թնդանոթի մսի»: Իհարկե, սա ամենևին չի նշանակում, թե սրճարան այցելող յուրաքանչյուր մեկը պետական հեղաշրջման թաքուն նպատակադրում պիտի ունենա: Հակառակ դեպքում, քաղաքների երեսից վաղուց սրբված կլինեին բոլոր սրճարանները: Բայց չես էլ ասի, թե իսկական սրճարանը մի շատ անմեղ գոյություն է, և նրա գլխավոր ուղերձը հենց հեղափոխությունը չէ: Այնտեղ, ուր կա երկխոսություն, դա արդեն հեղափոխության փորձ է: Իսկ սրճարանը գտնված վայր է ոչ միայն երկխոսության համար, այլև փոխազդեցություն է, ցույց: Սրճարանը մի քանի անգամ ավելի շատ քաղաքականություն կարող է արտադրել, քան՝ հրապարակը, որովհետև հրապարակը թամաշա է ընդամենը, և չունի սրճարանի բազմազան գործիքակազմը: Հրապարակը վեճ է, իսկ սրճարանը՝ զրույց: Ահա այն ամենը, ինչ կուզեի ձեզ ասել սրճարանների, ավելի ճիշտ՝ հեղափոխության, իսկ առավել ստույգ՝ մշակութային հեղափոխության մասին:
Շարունակելի
Հ.Գ.- «Զգացմունքների վավերագրություն» ակնարկի նախորդ գլուխները փնտրեք այս հղումներով՝ Ա տեքստ և Բ տեքստ, Գ տեքստ , Դ տեքստ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Մամուլի տեսություն
-
09:04 • 03.05.24 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
Իրադարձային
-
21:35 • 03.05.24 Իսրայելը մեկ շաբաթ է տվել հրшդադարի առաջարկն ընդունելու համար
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում