Ջոնի Դեփը կատակել է Թրամփին սպանելու թեմայով (տեսանյութ)
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփը Մեծ Բրիտանիայում ընթացող «Գլասթոնբերի» երաժշտական փառատոնի ժամանակ առիթը բաց չի թողել ու համարձակ կատակ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, բեմում գտնվելու ժամանակ Դեփն անսպասելիորեն բացականչել է. «Վերջին անգամ ե՞րբ է դերասանը սպանել նախագահին: Կարո՞ղ եք Թրամփին այստեղ բերել: Կարծում եմ՝ նա օգնության կարիք ունի»:
Սրան ի պատասխան հավաքվածները սկսել են ոգևորված բղավել ու ծափահարել 54-ամյա աստղին:
Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ հոլիվուդյան դերասանը հրապարակայնորեն իր հակակրանքն է հայտնում ԱՄՆ նախագահի հանդեպ:










