Բրիտանացին զանգահարել է ոստիկանություն թագուհուն մեքենայի մեջ առանց ամրագոտու տեսնելուց հետո

16:39 • 23.06.17
Բրիտանացին զանգահարել է ոստիկանություն թագուհուն մեքենայի մեջ առանց ամրագոտու տեսնելուց հետո

Արևմտյան Յորքշիրի ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդն ընթացքի մեջ գտնվող մեքենայում ամրագոտի չի կապել:

Ինչպես նշում է The Telegraph-ն, աչալուրջ քաղաքացիներից մեկը նկատել է, որ միապետը կառավարական մեքենայով Լոնդոնի փողոցներով երթևեկելիս անտեսում է անվտանգության կանոնները:

Արդյունքում շարքային լոնդոնցին զանգահարել է ոստիկանություն, ինչից հետո իրավապահներն այս մասին հայտնել են ոստիկանության թվիթերյան էջում:

Իշխանությունները մեկնաբանել են միջադեպը՝ նշելով, որ մեքենայի ուղևորը մեքենայում գտնվելու ժամանակ պարտավոր է ամրագոտի կապել:

Աղբյուրը հավելում է, որ Մեծ Բրիտանիայում գործում է օրենք, համաձայն որի թագուհու դեմ չի կարելի գործ հարուցել: