Երկուշաբթի օրվա մոտիվացիա Մխիթարյանի կողմից

15:46 • 26.06.17

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի քարտուղարությունը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում անդրադարձել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան ասուլիսին երկրպագուների հետ:

 

Երկրպագուներից մեկը Մխիթարյանին հարց էր ուղղել այն մասին, թե ինչպես են նրա մանկության երազանքներն իրականանում:

 

Սրան ի պատասխան Մխիթարյանը գրել էր` «Երազանքները կատարվում են, երբ դու քրտնաջան ես աշխատում, լավատեսորեն ես տրամադրված և հավատում ես քո ուժերին»:

 

ՄՅՈւ-ի մամուլի քարտուղարությանը շատ էր դուր եկել Մխիթարյանի այս բանաձևն ու նրանք դա ներկայացրել են` որպես Հենրիխի կողմից մոտիվացիա երկուշաբթի օրվա համար:

«Հե՛յ, Մխիթարյան, բոլորիս համար երկուշաբթի օրվա մոտիվացիա կառաջարկե՞ս»:

 

 «Երազանքները կատարվում են, երբ դու քրտնաջան ես աշխատում, լավատեսորեն ես տրամադրված և հավատում ես քո ուժերին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: