Արմավիրի մարզում կինը կախվել է ծառից. դին հայտնաբերել է հարսը

21:37 • 27.06.17

Tert.am-ի տեղեկություններով` Արմավիրի մարզում թոշակառու կին է ինքնասպանություն գործել։ Նրա դին կախված վիճակում հայտնաբերել է նրա հարսը։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Հունիսի 26-ի առավոտյան ահազանգ է ստացվել,որ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի կին բնակիչն իր տան բակում ինքնասպանություն է գործել՝ ծառից կախվելու միջոցով»,- ասաց նա։

Ինքնասպանությունը գործել է 1943 թվականին ծնված քաղաքացին։

Ոստիկանությունից հայտնեցին,որ դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։