Թուրքիայում առևտրի կենտրոններից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է բազմության վրա (տեսանյութ)

19:26 • 27.06.17

Թուրքիայի Ադանա քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է բազմության վրա, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։

Առևտրի կենտրոնի մուտքի մոտ աշխատող անվտանգության խմբի անդամները փորձել են խուզարկել կասկածելի թվացող երիտասարդին և նրա ընկերներին, վերջինս վազելով ներս է խուժել՝ չթողնելով, որ նրան խուզարկեն։ Արդեն առևտրի կենտրոնի ներսում նա դանակով փորձել է կռվի բռնվել այդտեղ գտնվող մարդկանց հետ, սպառնացել ու ցանկացել է հարվածել նրանց։

Անվտանգության ուժերին ի վերջո հաջողվել է ձերբակալել երիտասարդին և նրա հետ առևտրի կենտրոն մտած ընկերներին։