Սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը մտադիր է դիմել Պուտինին` իր գործին լուծում տալու համար

23:33 • 27.06.17

Մոսկվաբնակ սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը մտադիր է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` պահանջելով պարզաբանում տալ իր վարչական տուգանքների հետ կապված գործին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն`մեջբերելով Մառայի փաստաբանի հայտարարությունը:

«Այսօր դատարանը երկրորդ անգամ չի ընդունել Դադատական կատարածուների դաշնային ծառայության նյութը: Վաղը մենք գնում ենք նախագահի ընդունարան, որպեսզի նա միջամտի և լուծում տա ստեղծված իրավիճակին» - ասել է փաստաբանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատական կատարածուները կրկին ցանկանում են ձերբակալել փողոցային մրցարշավների ակտիվ մասնակից Մառա Բաղդասարյանին:

Մինչ այժմ Մառան, որին բազմաթիվ տուգանքները չվճարելու համար դատապարտել էին 600-ժամյա հարկադիր աշխատանքի, գրեթե կալանքի տակ էր հայտնվել դատարանի որոշմանը չենթարկվելու համար:

Այժմ դատարանը չի քննել նրա գործի հետ կապված նյութը` ետ ուղարկելով այն դատական կատարածուներին և պատճառաբանելով, որ տեղեկություններն ամբողջական չեն եղել: