Անտիլրագրություն. հեղափոխական փարթի Ստեփանակերտում
Սա պատմություն է Արցախի քաղաքային կյանքից: Լրագրողներս, սովորաբար, շրջանցում ենք այն՝ նախընտրելով զորանոցը, պատերազմը, ճակատային զգայացունց տեսարանները,զոհերը, բայաթին: Մեդիայի Արցախը դարձել է «սև թուղթ», այն գլխակերը, որը կուլ է տալիս մեր որդիներին՝ նրանց գերեզմանաթմբերին սփռելով խրոխտ, ռազմահայրենասիրական ճիչ, աղաղակներ:
Բայց երկրի ծայրից՝ սահմանից զատ կա երկրամեջը՝ բուն երկիրը, որի արարումներից և ավերումներից է կազմված այն ամենն, ինչի անունը կարելի է կյանք դնել և պայքարել դրա համար: Ամենաարժեքավոր իրադարձությունը՝ թեկուզ պատերազմի բերանն ընկած, բայց, այնուամենայնիվ ,կյանքն է, մնացածը բառեր ու փաթեթավորումներ են, մանիպուլյացիա և պրոպագանդա:
Դժվար է քնել մի երկրում, ուր սխրանքներ են գործում միայն ռազմաճակատի առաջնագծում, իսկ հերոս դառնալու համար անխուսափելի է նահատակի ճակատագիրը: Սա պատերազմի ալքիմիա է, այսպես երբեք խաղաղությունը չի հաղթի պատերազմին:
Ես այս անգամ կյանքի, խաղաղության հանգույցներ էի փնտրում Արցախում…
-Ձեզ հաջողվել է այստեղ հրաշալի միջավայր ստեղծել, մի յուրօրինակ հոգևոր սենյակ: Շատ ոգևորվեցի և ուզում եմ իմ ընթերցողներին էլ պատմել այս ամենի մասին: Դեմ չեք, չէ՞:
–Ինչպես կարող եմ դեմ լինել: Տեսեք՝ մենք Ստեփանակերտում ուզեցինք ստեղծել մի տեղ, որ մարդիկ գան, շփվեն, կապեր հաստատեն: Այսինքն, սա, ուղղակի սրճարան չէ, այլ՝ մի ազատ միջավայր, որտեղ, բաժանարար գծեր չկան: Անգամ սեղաններն են այստեղ պայմանական դրված: Կողքի սեղանը կարող է հանգիստ շփվել, մտքեր փոխանակել մյուս սեղանի հետ: Միշտ կա թեմա, որի շուրջ կարելի է բանավիճել, միասին մտածել, լուծումներ գտնել: Ստեփանակերտում կարիք կար այսպիսի մի միջավայրի և, մենք սա ստեղծեցինք:
-Իհարկե, սրճարանը քաղաքի գաղափարական հաղորդակցություն է: Վերջին հրապարակումս հենց այս մասին էր: Եկա Ստեփանակերտ ու երազանքս տեսա գործողության մեջ: Շատ սիրուն ջահելություն է հավաքվել: Ցավոք, մենք պատերազմ ենք նրանց ժառանգություն թողել, և նրանք պիտի լուծեն խաղաղության հարցը: Դուք շատ եք շփվում երիտասարդների հետ, այստեղ երիտասարդությունը որքանո՞վ է ժամանակակից՝ իր մտածողությամբ, գաղափարներով։
-Ես հենց երիտասարդության մասին էի մտածում՝ հիմնելով այս սրճարանը: Ուզում էի, որ այստեղ գան, ազատ զգան, մտածեն, զրուցեն, երգեն, նվագեն: Ես նրանց չեմ նայում որպես հաճախորդ, այլ՝ ընկեր, բարեկամ: Տարբեր տեսակի երիտասարդներ կան։ Բայց կա նաև եվրոպական, արևմտյան մտածողությամբ երիտասարդություն: Շատ խելացի են, ուսյալ և զարգացած: Կարևորն այն է, որ այստեղ երիտասարդությունը սիրում է իր երկիրը և կարող է լավ տեղ հասցնել նրան:
- Դուք նկատե՞լ եք այսպիսի բան, որ ավելի քիչ ինտելեկտուալ երիտասարդությունն ավելի ռազմատենչ է:
- Ոչ: Իսկ ո՞վ է երազում, որ պատերազմ լինի: Ո՞ւմ է դա հաճելի: Ուղղակի, նրանք գիտակցում են, որ եթե իրե՛ նք չպայքարեն, չկռվեն, ապա ո՞վ պիտի դա անի: Դրա համար բոլորն էլ պատրաստ են գնալ ու կռվել: Առայժմ սա է խաղաղությունը պահպանելու միակ ձևը:
- Դուք ի՞նչ էիք անում պատերազմի չորս օրերին:
- Առաջին օրը Երևանում էի: Դեռ չէինք հասկանում ինչ է կատարվում: Միայն գիտեինք, որ սահմանը լարված է: Բայց հստակ չէր, որ պատերազմ է: Ապրիլի 3-ին հստակվեց, որ պատերազմ է, և ես եկա Արցախ, գրանցվեցի որպես կամավոր՝ թեկուզ և զինվորական որևէ փորձառություն չունեմ, չեմ ծառայել: Մտածեցի՝ ինչո՞վ օգտակար լինել: Կապվեցի կառավարության, արտգործնախարարության հետ, հայտնեցի, որ արաբերեն, պարսկերեն գիտեմ, եթե ինչ-որ կերպ կարող եմ օգտակար լինել թարգմանություններում, ինձ ներգրավեն:
- Իսկ հակամարտության գոտում բիզնես ծավալելը ռիսկային չէ՞: Թե՞ հայրենասիրությունը գետնել է բիզնես շահը:
- Բիզնես շահ էլ կա, իհարկե: Բայց ես մտածել եմ միայն երիտասարդության մասին, որ նրանք գան, ազատ զգան, մտածեն, նվագեն, երգեն, պարեն, նկարեն: Ես նրանց չեմ նայում որպես հաճախորդ, այլ՝ ընկեր, բարեկամ: Ձեր հարցին այսպես պատասխանեմ՝ ես երկուսն էլ կարևորում եմ՝ թե՛ հայրենասիրությունը, թե՛ բիզնեսը: Օրինակ, Հայաստան տեղափոխվելս հայրենասիրական էր, Արցախ տեղափոխվելը՝ մի ուրիշ բան: Ես հասկացա, որ մեծ քաղաքի կյանքից հոգնել էի:
- Բայց ինչպե՞ս հաջողացրիք 3 շաբաթում հոգնել Երևանից:
- Ես Արցախ եկա չորրորդ շաբաթը և այնքան սիրեցի, որ չուզեցի ետ դառնալ: Սիրեցի այստեղի կյանքի հանգստությունը: Այո՛, մի զարմացեք, հանգստություն պատերազմի մեջ: Բայց փոքր քաղաքում մարդն ավելի հանգիստ է: Եվ ես այստեղ հանգիստ եմ, որովհետև ժողովուրդը շատ մարդամոտ է, ընկերական: Որ իմանում են հայրենադարձ ես, դրսից ես եկել, ուզում են ամեն ձևով օգնել քեզ: Միակ դժվարությունս այստեղ լեզվին վարժվելն է՝ Ղարաբաղի բարբառին: Չնայած դա էլ եմ սկսել սովորել: Խոսել դեռ չեմ սովորել, բայց հասկանում եմ: Դժվարն այն է, որ ռուսերեն բառեր շատ են օգտագործում, իսկ ես ռուսերեն չեմ հասկանում:Օ՜, կներեք ինձ, այստեղ պիտի ընդմիջեմ: Նա եկավ:
-Ո՞վ:
-Երաժիշտ է Պերուից: Վալենտինո Միքլի կամ, ուղղակի՝ դե Վասկո։ Պտտվում է ամբողջ աշխարհում և տարբեր մշակույթների երաժշտություն տարածում: Քիչ անց մեզ 12 երկրի երաժշտություն կներկայացնի: Հաճախորդներից մեկի հետ ծանոթացել էր համացանցով, իմացել մեր սրճարանի մասին: Հետո կապվեց ինձ՝ ասի, եկեք, սիրուն երեկո կլինի:
Դե Վասկո-Իսկ Դուք ի՞նչ կկամենաք՝ գինի՞, սո՞ւրճ, տաք կամ սա՞ռը թեյ, ինչ պատրաստեմ Ձեզ համար:
-Օ՜, շնորհակալություն, այդ ամենը սեփական ուժերով էլ կարելի է անել, իսկ լավ երգել ես չեմ կարող, կգերադասեի լսել Ձեզ:
Դե Վասկո –Ես էլ առանձնապես լավ չեմ երգում, բայց երբ սիրով ու սրտանց ես դա անում, մարդիկ առանձնապես չեն նկատում թերությունները: Սկսեցինք…
Դե Վասկո - Ամենավատն այն է, որ մարդիկ կեղծում են և ապա զարմանում, թե ինչու իրենց չեն հավատում: Պետք չէ թաքցնել իսկական էությունը: Մի՛ զարմացեք, բայց դա կարող է խախտել անգամ տիեզերական ներդաշնակությունը: Չէ՞ որ մենք մասն ենք ամբողջի: Կա բանականություն և կա սեր, նրանք երբեք չեն հանդիպում իրար, եթե հանդիպեն, անպայման կոչնչացնեն միմյանց: Մենք պիտի ապրենք մինչև վերջ ազատ, սակայն երբեք՝ անիմաստ և անօգուտ: Եթե հասկանում ես, որ օրդ անօգուտ է անցել, ապա կարող ես այն շտկել, հարազատորեն ժպտալով որևէ մեկի, թեկուզ մի շան, կամ ծովին, անգամ քո ծորակից հոսող ջրին: Հավատացեք, ջուրն ու շունն անգամ ձեզ մի օր կպատասխանեն: Ոչ մի լավ բան չի ցնդում, չի կորչում: Ցանկացած լավ արարք հնչում է տիեզերքում, երգ է դառնում, ապրեցնում է որևէ մեկի: Նրանք, ովքեր փողը, հարստությունը շատ են կարևորում, պետք է հետևեն քամու աշխատանքին: Քամին նրանց ամեն ինչ կպատմի: Քամին հողմացրիվ է անում իր ճանապարհին հայտնված ցանկացած բան: Իսկ դրա մեջ կա մեծ իմաստ: Դրանով քամին ցույց է տալիս, որ նյութական ոչ մի բան հավերժական չէ և պետք չէ տարվել դրանով: Կան հավերժական թեմաներ: Երբ մարդկանց հետ խոսում ես երգելով, երբ սեր ես տալիս նրանց, երբ նայում ես նրանց աչքերի մեջ և համոզվում, որ անկախ մաշկի գույնից բոլորս նման ենք իրար, ուղղակի առանձինները սա համառորեն չեն ընդունում, այստեղ էլ գալիս են աշխարհի բոլոր անհամաձայնությունները, պատերազմներն ու վրեժը:
-Հրաշալի կերպար է Դե Վասկոն՝ փիլիսոփա երաժիշտ: Կարո, կարծեմ Դուք էլ հաշվապահ, ինժեներ լինելուց զատ նաև երաժիշտ եք:
-Այո, կա դրա մեջ ճշմարտություն: Բայց ամենաճշմարիտն այն է, որ ամեն, ամեն ինչ թողեցի Հորդանանում և եկա Արցախ: Ու ես այստեղ երջանիկ եմ, կյանքիս մեջ իմաստ մտավ վերջապես: Այս հողը գերբնական ուժ ունի:
- Բայց այսքան արյուն տեսած հողում մարդկանց թիվը չի անցնում պաշտոնական տվյալով՝ 150 հազարից, իսկ իրական գնահատականով՝ շուրջ 120 հազարից: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ չի ստացվում մեզնով լցնել երկիրը: Արդյո՞ք միայն պատերազմն է մեղավոր:
- Ես այդքան չեմ խորանում այս հարցերում: Կարծում եմ, որ շատերը գնում են Երևան, Մոսկվա, որպեսզի աշխատեն, եկամուտ ունենան, իրենց ընտանիքներն այստեղ պահեն։ Այդ մեկը կա: Երևի դա է պատճառը: Բայց երեկոյան գնացեք ու քայլեք հրապարակում: Շատ հղի աղջիկներ կտեսնեք, կամ՝ երկու-երեք երեխաներ գրկած երիտասարդներ: Ես չեմ կարծում, թե այստեղ մարդկանց թիվը չի ավելանում: Հաստատ ավելանում է: Հիշո՞ւմ եք Ստեփանակերտը 20-25 տարի առաջ՝ լրիվ ավերակ էր, ռմբակոծված: Լուրջ աշխատանք է տարվել այստեղ: Մեկ-երկու տասնամյակում քաղաքը հիմնահատակ սարքել են: Նախկինում կենտրոնացումն ավելի շատ Ստեփանակերտի վրա էր, հիմա արդեն Շուշիին են անցել, նաև ճանապարհներն են այնտեղ վերանորոգում: Զարգացում գնում է, և դա, նախ և առաջ, երևում է երիտասարդների վրա: Մենք մի լուրջ խնդիր ունենք՝ թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում, գիտե՞ք որն է՝ շատ հոռետեսություն կա: Ես կարծում եմ՝ դա մեր ամենամեծ խնդիրն է:
- Բայց այդ հարցը վաղուց խմբագրված է կարծեմ, կան ոչ թե լավատեսներ և հոռետեսներ, այլ՝ լավ և վատ ինֆորմացված մարդիկ: Այդպես չէ՞:
- Հումորը հասկացա, բայց ես չեմ ուզում տրագիկ մտածելակերպ ունենանք: Պետք է միշտ նայել բաժակի լեցուն մասին, ոչ թե դատարկի կողմը: Ի՞նչ են ասում շատերը՝ գործ չկա, իշխանությունը, մաֆիան, չգիտեմ ինչ: Բայց եթե դու ուզում ես աշխատել, ո՞վ կարող է քեզ խանգարել: Ես 3 տարի է, ինչ բիզնես եմ բացել և որևէ խնդիր, հարց չունեմ որևէ մեկի հետ: Արցախում ով ուզում է աշխատել, լավ էլ ապրում է: Գործ կա, ամեն ինչ էլ կա: Ուղղակի, մարդիկ պիտի լավատես լինեն և իրենց ուժերին վստահեն, ոչ թե սպասեն կառավարությանը և բոլոր հոգսերը նետեն իշխանության վրա:
-Իհարկե, այնպես չէ, որ իշխանությունը մանանա է մեր գլխին թափված, բայց ժամանակն է հասկանալ, որ կառավարությունը, իշխանությունն աշխատատեղ հորինող մարմիններ չեն: Մարդկանց գիտելիքն է ստեղծում աշխատատեղ: Այստեղ Ձեզ հետ չեմ կարող չհամաձայնել:
-Գիտե՞ք, Սովետից մնացած մենթալիտետ կա, որ կառավարությունը պիտի այդ հարցերը հոգա: Բայց կարևորն այն է, որ սա ավելի շատ ավագ սերնդի մտածողություն է: Երիտասարդությունն այդպես չի մտածում: Իսկ ինչ վերաբերում է բիզնեսների հեռանկարին, այդպիսի երկարաժամկետ հեռանկար չկա ամբողջ աշխարհում: Այսօր ցանկացած կետում ցանկացած պահի կարող է պատերազմ կամ երկրաշարժ լինել: Եթե դա այստեղ արդեն պատահել է, ամենևին չի նշանակում, թե այնտեղ չի պատահելու: Ամերիկայի գրին քարտն այս պահին ձեռքիս է: Տասն անգամ եղել եմ այնտեղ: Բայց ես չեմ ուզում ԱՄՆ-ում ապրել կամ աշխատել: Այստեղ հազար Ամերիկա արժե:
- Եթե մի պահ դեն դնենք ռազմահայրենասիրությունը և վերանանք նրանից, որ սա երկու հայի զրույց է: Դուք կարող եք փաստարկել, թե ո՞րն է Արցախի առավելությունը:
- Մարդկային հարաբերությունների որակը: Մարդիկ այստեղ ավելի զարգացած են: Ավելի սիրուն են շփվում իրար հետ: Միասնական նպատակներ ունեն: Այստեղ մաքուր օդ է, ջուր, մաքուր ուտելիք, անկրկնելի, հիասքանչ բնություն: Ես այստեղ իսկապես ապրում եմ: Ճիշտ է, սրճարանիս եկամուտը Հորդանանի եկամտի 25 տոկոսին անգամ չի հասնում, բայց ես Հորդանանում չէի ապրում, կյանք չունեի: Մարդ մի անգամ կապրի և ծիծաղելի է, որ ապրի միայն նյութականով: Մարդիկ այստեղ մի քանի անգամ բարձր են ու զարգացած են Ամերիկայի ժողովրդից: Ունեն միասնական նպատակ և երազանք և այդ նպատակներն ու երազանքը նյութ չէ, սպառողական չէ, ինչպես Ամերիկայում: Դա գիտե՞ք ինչ էներգիա է, երբ մի երկրում բոլորը միասնական երազանք ունեն: Եվ բացի այդ էլ, այստեղ մաքուր օդ է, ջուր, ուտելիք, մաքուր մարդկային հարաբերություններ, բնություն, մտքի ու հոգեկան հանգստություն։
-Գողանալու արժանի միտք ասացիք, այո, միասնական երազանքի երկիրն այլ էներգետիկա է տարածում…
- Կա՛մ ապրիր ճիշտ ձևով, կա՛մ անիմաստ է։ Ամերիկա գնայի կարող էի ավելի շատ փող վաստակել, հետո՞…կյանքը այդպես չէ, ավելի պարզ է։ Ապա լսիր՝ ինչ հրաշալի է երգում այս տղան:
-Այո, ունիկալ կերպար է, անպայման կփորձեմ նրանից էլ մի հարցազրույց խնդրել:
-Երգերի արանքում նա արդեն բոլորին էլ հարցազրույց է տալիս, և կարևորն այն է, որ երիտասարդները շատ կլանված են լսում:
Դե Վասկո- Հնարավոր չէ տեսնել երեխայի ժպիտը և չմանկանալ, չհրել օրվա հոգսերը, չգհահատել աշխարհի ողջ գեղեցկությունը: Մարդը շատ պետք է շրջագայի: Դու գեղեցիկ ստեղծագործություն ես և պիտի ավելի շատ մարդիկ շփվեն քեզ հետ, քո շնորհների հետ: Այ վայրերում էլ ուրիշ ստեղծագործություններ կան, և դու պիտի տեսնես նրանց: Ես երգում եմ տարբեր լեզուներով և ամենուր մարդիկ ինձ հասկանում են, որովհետև ես անկեղծ եմ երգում, ես չեմ երգում լավ կամ վատ, ես երգում եմ ամբողջ սրտով և կոկորդով: Ահա ամբողջ գաղտնիքը: Մարդը մեռած է, եթե մեկ այլ մարդու սեր չի տալիս: Եթե հանդիպեք այդ դժբախտ մարդկանց, անպայման, օգնեք նրանց՝ սեր փոխանցեք նրանց: Հակառակ դեպքում, այդ մարդը կարող է հանդիպել ձեր հարազատներին և ընկճել, նեղացնել նրանց: Անգամ, եթե նա ապրում է այլ երկրում կամ մեգապոլիսում, շատ հավանական է, որ ձեր հարազատները թեկուզ վագոնում կամ ինքնաթիռում հանդիպեն նրանց: Օրինակ՝ այս երգն այն մասին է, որ արյամբ, տառապանքով չի փրկվի մարդկությունը և ընդհանրապես, պետք չէ խնդիրներն ավելի ու ավելի գլոբալացնել: Հակառակը, պետք է մասնատել, միշտ աշխատել միավորի, մեկ մարդու հետ: Որովհետև մեկ մարդը մի ամբողջ տիեզերք է:
-Կարո, մի հարց էլ կուզեի Ձեզ տալ: Բայց սա մի հարց է, որ սովորաբար մենք՝ լրագրողներս, վախենում ենք Արցախում հնչեցնել և գերադասում ենք այս մասին միայն մասնավոր զրույցներում խոսել: Տեսեք, ես շատ եմ շրջել Արցախի գյուղերում, տեսել եմ երկիր սիրող, մարտնչող մարդիկ, բայց, ցավալիորեն ծուլություն էլ եմ շատ տեսել, տեսել եմ դեպի անտառ փախչող անմշակ այգիներ, և դա այսքան արյուն տեսած հողի վրա: Դուք այդ ծուլությունը տեսնո՞ւմ եք:
-Այո՛, և դա միայն Արցախում չէ, Հայաստանում էլ տեսա ես այդ ծուլությունը: Ամեն ինչ գցում են իշխանությունների վրա, իսկ իրենք պատրաստ չեն մեկից ավելի աշխատանքում իրենց ներգրավել: Այսօր բարդ է ամբողջ աշխարհում: Պետք է միանգամից 2, 3 գործ անես, որ հասցնես: Իսկ այստեղի հայերից քանի՞սն է այդ ռիթմով աշխատում: Բոլորն ուզում են այնպիսի մի գործ, որ մի քանի ժամ աշխատեն ոտքը ոտքին դնելով, ու ինչ-որ պաշտոն ստանան, այն դեպքում, երբ դեռ փորձ ու գիտելիք չունեն: Իհարկե, սա բոլորին չի վերաբերվում, որովհետև ինձ հանդիպել են նաև շատ աշխատասեր երիտասարդներ, որոնք միանգամից տասը գործ կարող են անել, նրանց գիտելիքն ու աշխատասիրությունն ինձ հիացրել է: Կներեք, դարձյալ պիտի ընդմիջենք, նա է ինձ կանչում:
-Դե Վասկո, կարո՞ղ եմ Ձեզ այդպես դիմել:
-Բայց ես ու դու արդեն երկու ժամ է միասին ենք ապրում և հարազատ ընկերներ ենք, ինչո՞ւ ես ինձ Դուք-ով դիմում:
-Շնորհակալություն, սիրելիս, ինձ համար մեծ երջանկություն է քեզ պես հրաշալի ընկեր ունենալը: Եվ քանի որ մենք հարազատ հոգիներ ենք, դու պիտի որ զգաս, թե ինչ եմ ուզում քեզ հարցնել:
-Իհարկե, զգում եմ: Դու ուզում ես, որ ես կիսվեմ իմ տպավորություններով քեզ հետ: Եվ խոսեմ…այո, այո, այս հիասքանչ երկրի մասին: Գուշակեցի՞, կարողացա՞ մեր ընկերության առաջին փորձությունը հաղթահարե՞լ:
-Անկեղծ ասած՝ ես քեզ այնքան շատ հարցեր ունեմ, որ գլխիս մեջ դեռ չէի դասավորել հերթականությունը: Բայց, անշուշտ, դա էլ կհարցնեի, ճիշտ ես: Եվ այսպես՝ սիրելու ի՞նչ գտար այստեղ:
-Օ՜, բնությունը, բնությունը շատ սիրեցի։ Ես սիրում եմ այն վայրերը, որտեղ կա անտառ, վայրենի բնություն ։ Այսօր շատ դժվար է գտնել այսպիսի բնություն։ Գեղեցիկ շատ երկրներ կան, բայց դրանք մարդիկ են նկարել, իսկ այստեղ նախաստեղծ բնություն կա, և հենց դա է իսկական կյանքը՝ արև, օդ, ջուր, անտառ՝ սա ամենամեծ հարստությունն է:
-Իսկ մարդի՞կ։ Քո կարծիքով, մենք ասիացիներ ենք, թ՞ե եվրոպացիներ:
-Ես չեմ սիրում պիտակավորել՝ դուք այս եք, այն եք։ Դուք տաք մարդիկ եք և վերջ, իսկ տաք մարդիկ ինձ շատ սիրելի են: Մարդ կարող է և շատ բան չիմանալ, ես՝ օրինակ` շատ բան չգիտեմ, բայց կարող եմ ի սրտե պարզել քեզ այս գինին և ասել՝ խմիր ինձ հետ այս հիասքանչ գինուց, ապրիր հենց այս վայրկյանը: Մարդիկ, երբեմն լավն են, երբեմն էլ՝ ոչ այնքան։ Ես սիրում եմ, որ մարդիկ բարեհամբույր են, գրկում են քեզ։
-Դու պտտվում ես ամբողջ աշխարհում, կարելի է ասել՝ շրջագայում ես մարդկանց սրտերում, պատերազմի մեջ հայտնված մարդիկ տարբերվո՞ւմ են նրանցից, ում խաղաղ կյանքն է բաժին հասել:
-Խաղաղ կյանք չկա ոչ մի տեղ, կամ ավելի ճիշտ կա՝ բայց դա արդեն գերեզմանոցում է: Չկան խաղաղության և պատերազմի մարդիկ, բայց կա մարդու սպառողական միտքը, որ նրան ստիպում է հիմարությունների վրա վատնել իր կյանքը: Ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչ աչքերով ես նայում կյանքին: Ես որ քաղաք գնացել եմ, ինձ մի երգ են սովորեցրել մարդիկ: Եվ ոչ միայն երգ՝ այլև կյանքն ես սովորեցրել, կյանքի իմաստը: Ես այստեղ էլ մի հրաշալի երգ սովորեցի, և շատ շնորհակալ եմ դրա համար: Եվ քիչ անց ես քո այդ հարցին երգով կպատասխանեմ: Ի՜նչ երգեցիկ լեզու է հայերենը, ապա ինձ կրկին ասա Ձեր լեզվով՝ I love you.
-Ես սիրում եմ քեզ:
-Ես սիրում եմ քեզ:
շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Քաղաքականություն 20:16 • 25/04 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Իրադարձային 12:39 • 25/04 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան և Երևան-Մեղրի ավտոճանապարհները Երևան-Մեղրի ավտոճանապարհը փակած քաղաքացիների հետ են նաև պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը, իսկ Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիների հետ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը։
-
Քաղաքականություն 12:25 • 25/04 Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է. ինչպե՞ս կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել, եթե ՀՀ Սահմանադրության մեջ նման կետ կա. հարց է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
Տնտեսություն
-
16:02 • 25.04.24 ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում
Սպորտ
-
23:32 • 25.04.24 Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
-
21:09 • 25.04.24 Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
-
19:31 • 25.04.24 Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր