Սուրենավանում օձը խայթել է երկու կնոջ. մեկը փրկվել է, մյուսը՝ մահացել

10:19 • 27.06.17

Արարատի մարզի Սուրենավան գյուղում օձի՝ երկու երիտասարդ կանանց խայթելու դեպք է գրանցվել: Մի դեպքում օձը խայթել է Սուրենավանի նախկին գյուղապետ Վարդգես Ղազարյանի հարսին՝ ոտքից, նա փրկվել է, իսկ երկրորդ դեպքում՝ 17-ամյա աղջկա, ով մահացել է: Նշենք, որ օձը ծառից է ընկել աղջկա վրա ու կծել նրա ճակատը: 

Նշենք, որ աղջիկը եղել է Արմավիրի գյուղերից, ով աշխատել է ծիրանի այգում։ 

Այս մասին Tert.am-ին հայտնեց մարզի Արմաշի գյուղի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը։ «Աղջիկը ուրիշ գյուղից է, եկել է աշխատելու, շարող է եղել, ընթացքում էլ օձը ծառից ընկել և խայթել է»,-պատմեց Հակոբ Զեյնալյանը: 

Ի դեպ, վերջինս անընդհատ խորհուրդ էր տալիս առավել ստույգ տեղեկանալ Սուրենավանի գյուղապետից, սակայն վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին:

 

 

 

 

Սուրենավանում օձը խայթել է երկու կնոջ. մեկը փրկվել է, մյուսը՝ մահացել