Ջավախքում ազգությամբ հայ ամուսինը սպանել է կնոջը, ով գյուղի դպրոցի տնօրենն էր

09:09 • 28.06.17

Ջավախքի հայաբնակ Ղաուրմա գյուղում ամուսինն սպանել է կնոջը, ինքնուրույն ներկայացել ոստիկանություն և խոստովանական ցուցմունք տվել։

Tert.am-ի հետ զրույցում գյուղի դպրոցի հեռախոսահամարին պատասխանած անձը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց որ նախնական տվյալներով սպանությունն իրականացրել է ամուսինը։

«Գյուղում խոսակցություններ կան, որ ամուսինն է սպանել Ալվարդ Քոլյանին և ներկայացել ոստիկանություն։ Իրավապահները ևս դեպքից անմիջապես հետո եկել են գյուղ, համապատասխան աշխատանքներ են իրականացրել։ Կասկածյալներ չկան, միակ կասկածյալն ամուսինն է, ով գտնվում է ոստիկանությունում»։

Հարցին, թե ինչը կարող էր սպանության շարժառիթ դառնալ Ղաուրմա գյուղի բնակիչն ասաց, որ պատկերացում չունի. «Որևէ խնդրի մասին տեղյակ չեմ։ Գիտեմ, որ Ալվարդ Քոլյանը դպրոցի տնօրենն էր և մոտ 70 տարեկան էր»։

Տեղի ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին,որ դեպքի հանգամանքները պարզվում են։

 



 

Ջավախքում ազգությամբ հայ ամուսինը սպանել է կնոջը, ով գյուղի դպրոցի տնօրենն էր