ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության ծախսերը 2017-ին կաճեն 4.3 տոկոսով

19:23 • 28.06.17

ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2017-ին պաշտպանության համար արվող ծախսերը կավելացնեն 4.3 տոկոսով` նախորդ տարվա համեմատ:

Ինչպես փոխանցում է DW.com-ը, ավելի շատ գումար են սկսել ծախսել Կանադան և Եվրոպայի երկրները, որոնց ծախսերը կավելանան 12 մլրդ դոլարով: Այս մասին հունիսի 28-ին Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Գումարները կհատկացվեն նոր սպառազինմանը, զորավարժությունների անցկացմանը, զինվորականների աշխատավարձերին և թոշակներին: Ավելի շատ գումար կհատկացվի նաև Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողություններին: