Թուրքիան երբեք չի թույլատրի, որ քրդերը պետություն ստեղծեն Սիրիայում. Էրդողան

05:25 • 29.06.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերը պետություն ստեղծեն: Եվ դա կանխելու համար Թուրքիան անգամ կարող է իր հսկողության տակ վերցնել Մանբիչ և Ռաքքա քաղաքները:


Պաշտոնական Անկարան քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ Էրդողանի խոսքերը խիստ մտահոգել են Մոսկվային և Վաշինգտոնին:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է նաև, որ իրենք մտադիր են եղել այդ երկու քաղաքներում օպերացիա իրականացնել, սակայն ԱՄՆ-ն այն ժամանակ չի աջակցել թուրքական ուժերին: