Մոսկվային ուժեղ փոթորիկ է պատուհասել (լուսանկարներ, տեսանյութ)
Մոսկվային ուժեղ փոթորիկ է պատուհասել. քամու արագությունը հասնում է վայրկյանում 15-20 մետրի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ եղանակային պայմանները կշարունակվեն մինչև շաբաթ օրը:
Նշվում է, որ ամպրոպաբեր ճակատի տեղաշարժին կարելի է հետևել Blitzortung.org և LightningMaps.org ծառայությունների, ինչպես նաև՝ «Յանդեքս» քարտեզների միջոցով:
Ինչպես նախօրեին նշել է «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնը, մայրաքաղաք հասնող ուժեղ արևադարձային հեղեղը որոշ ցուցանիշների համաձայն կարող է գերազանցել ավելի քան կեսդարյա ռեկորդը և Մոսկվայի բնակիչներին հիշեցնել Հին Կտակարանի՝ Մեծ ջրհեղեղի մասին տողերը:
ՌԴ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս հետևել անվտանգության կանոններին, շրջանցել գովազդային վահանակները և հնարավորության դեպքում դուրս չգալ եղանակային վատ պայմանների ժամանակ:
Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի բնակիչները սկսել են կիսվել փոթորկի լուսանկարներով և տեսանյութերով, որոնք և ներկայացնում ենք ստորև: Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:


















