Մոսկովյան օդանավակայաններում հուլիսի 1-ին հետաձգվել է 450 չվերթ, չեղարկվել՝ 41-ը (տեսանյութ)
Մոսկովյան օդանավակայաններում շաբաթ օրը՝ հուլիսի 1-ին, հետաձգվել է 450 ավիաչվերթ, չեղարկվել՝ 41-ը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ մայրաքաղաքի օդանավակայանների առցանց չվատախտակների տվյալներին հղումով։
Երևանյան ժամանակով 7.30-ի դրությամբ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 179 չվերթ, 2-ը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» հետաձգվել է 270 չվերթ, չեղարկվել 39-ը, «Վնուկովոյում» հետաձգվել է 1 չվերթ, գրում է գործակալությունը։
Համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում պատկերվում է, թե ինչպես է անոմալ եղանակային պայմանների պատճառով հեղեղվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղին։
Հիշեցնենք, որ Մոսկվային ու Մերձմոսկովյան շրջանին հունիսի 30-ին ուժեղ փոթորիկ է պատուհասել։
Ինչպես օրերս նշել էր «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնը, արևադարձային հեղեղը, որոշ ցուցանիշների համաձայն, կարող է գերազանցել ավելի քան կեսդարյա ռեկորդը և Մոսկվայի բնակիչներին հիշեցնել Հին Կտակարանի՝ Մեծ ջրհեղեղի մասին տողերը:










