Սեֆիլյանի գործով դատին ամբաստանյալների ու պաշտպանների մեծ մասը բացակայում է, դատարանը շարունակում է սանկցիաներ կիրառել

12:50 • 04.07.17



Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով այսօրվա դատական նիստին նոր մեղադրող ներգրավվեց, ինչից հետո դատարանը հարցրեց դատավարության կողմերի կարծիքը նոր մեղադրողին բացարկ հայտնելու վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանին գրությամբ տեղեկացրեց, որ մեղադրանքի պաշտպանությանը ներգրավվել է նաև ՀՀ գլխավոր դատախազության, ԱԱԾ մարմիններում քննվող, թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված և կիբերհանցագործությունների գործով վարչության պետի տեղակալ Հակոբ Ենոքյանը:

Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ դատախազի մասին կարծիք կարող է հայտնել միայն իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո, ինչի հնարավորությունը դատարանը չի տալիս:

Նշենք, որ Ներսես Պողոսյանը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար գործով մյուս ամբաստանյալների հետ, բացառությամբ Սաֆարյանի և Սասունիկ Կիրակոսյանի, 10 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից:
Գևորգ Սաֆարյանը հեռացվել է 6 ժամով:

Ներսես Պողոսյանի մյուս պաշտպան Նինա Կարապետյանցին դատարանը դիրքորոշում հայտնելու հնարավորություն չտվեց՝ ասելով, որ նա դեռևս ներգրավված պաշտպան չէ։

«Ձեզ արտահայտվելու հնարավորություն կտրվի գործում ներգրավվելուց հետո»,-ասաց նիստը նախագահող դատավոր Տաթև Գրիգորյանը:

Փաստաբանը նկատեց, որ նիստերի քարտուղարն իրեն ներկայացրել է որպես պաշտպան, այդ դեպքում թող նշվեր որպես փաստաբան. «Բացի այդ, ես ու Արայիկ Պապիկյանը միջնորդություն ենք ներկայացրել՝ ստորագրած երկուսիս կողմից, որը հավանաբար Դուք չեք էլ կարդացել: Ես պետք է արտահայտվեմ»:

«Դո՛ւրս եկեք նիստերի դահլիճից»,-ասաց Գրիգորյանը:

Նիստերի դահլիճը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում Նինա Կարապետյանցն ասաց, որ ինքը չի հասկանում, թե ինչպես է առաջնորդվում դատարանը. «Ես կլինեմ նիստերի դահլիճում այն ժամանակ, երբ Ներսես Պողոսյանը բերվի նիստերի դահլիճ: Ես չեմ հասկանում դատարանի տրամաբանությունը, երբ հայտարարում են, թե ովքեր են ներկա նիստերին, քարտուղարն ասում է՝ պաշտպաններ...: Ես արդեն չգիտեմ՝ այս դատարանը կիրառում է սանկցիա, չի կիրառում, ինչ է անում»:

Դատական նիստին դատարանը նաև արձանագրեց, որ պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Տիգրան Հայրապետյանը բացակայում են:

Տիգրան Եգորյանը գրություն էր ուղարկել այն մասին, որ ինքնազգացողությունը վատ է և խնդրել էր դատարանին իր բացակայությունը համարել հարգելի: Բացի այդ, փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը հեռացված է նիստերի դահլիճից և հետևաբար իր ներկայությունն անարդյունավետ է:

Դատարանն արձանագրեց, որ Տիգրան Եգորյանը չնայած գրություն ուղարկել է, սակայն իր վատառողջ լինելը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել. «Դատարանը կտեղեկացնի Տիգրան Եգորյանին, որպեսզի նա համապատասխան փաստաթուղթ ներկայացնի, ինչից հետո էլ կքննարկի նրա բացակայությունը հարգելի համարելու հարցը»:

Տիգրան Հայրապետյանը որևէ գրություն չէր ուղարկել, ինչից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ պատասխանատվության ենթարկելու մասին դիմումով դիմելով Փաստաբանների պալատ:

Կես ժամ ընդմիջումից հետո նիստերի քարտուղարի՝ «ոտքի՛, դատարանն է գալիս» հայտարարությունից հետո ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանը ոտքի չկանգնեց:

Դատարանը հարցրեց, թե ինչու ամբաստանյալը ոտքի չի կանգնում, Կիրակոսյանն ասաց. «Մյուս տղաներից հետ չմնալու համար»:

Նիստը նախագահողի հարցին, թե դատարանը կարո՞ղ է արձանագրել, որ Սասունիկ Կիրակոսյանի ոտքի չկանգնելը պայմանավորված չէ առողջական խնդիրներով, ամբաստանյալն ասաց. «Իհարկե»:

Ամբաստանյալի նկատմամբ նույնպես դատական սանկցիա կիրառվեց՝ նախազգուշացում:

Հաջորդիվ հայտարարությամբ ցանկացավ հանդես գալ Ներսես Պողոսյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը: Նա դատարանին խնդրեց, որպեսզի իր՝ դատարանի դահլիճից դուրս գալը չդիտվի անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, որովհետև իր պաշտպանյալն առանց իր ներկայության թույլ չի տվել պաշտպանին մասնակցել դատական նիստին:

Դատարանը կարգադրեց մնալ նիստերի դահլիճում, որովհետև պաշտպանն իրավունք չունի ինքնակամ լքելու նիստերի դահլիճը։ «Իրավական հետևանքներին դուք ծանոթ եք, բացի այդ, եթե լքեք նիստերի դահլիճը, ապա դատարանը կարձանագրի, որ երրորդ նիստն անընդմեջ դուք չեք մասնակցում»,-ասաց դատավորը:

«Գիտեմ»,-պատասխանեց Պապիկյանն ու լքեց նիստերի դահլիճը:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ փաստաբանի վարքը քննելու: Որոշումը կհրապարակվի մեկ ժամից: Փաստաբանն ասաց, որ իր նկատմամբ կիրառվելու է հերթական դատական սանկցիան:

Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:18 • 19/09

Օրգանիկ յոգուրտների մեծ մասում շաքարն ավելի շատ է, քան քաղցր գազավորված ըմպելիքներում․ ուսումնասիրություն

17:18 • 19/09

Կարմիր քարտեր, լարված պայքար. «Փյունիկը» հաղթում է չեմպիոնին ու դարձյալ 2-րդն է (տեսանյութ)

17:07 • 19/09

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին»

17:06 • 19/09

Փաշինյանին շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

17:00 • 19/09

Էջմիածին-Երևան միջմարզային և ներքաղաքային h. 5 երթուղիների խնդիրը. մրցութային կարգ է խախտվել՝ նախարարության իմացությամբ

16:59 • 19/09

Կոչ ենք անում լրատվամիջոցին երկակի մոտեցում չկիրառել և հարգանքով վերաբերվել սահմանադրական իրավունքների պաշտպանությանը. ՔԿ-ն՝ Yerevan.today-ին

16:57 • 19/09

Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը

16:50 • 19/09

«Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան

16:50 • 19/09

Սարդարապատի ճակատամարտում զոհված 21 հերոսների եղբայրական գերեզմանը  վտանգված է, տարածքը սեփականաշնորհված է. Արծրուն Պեպանյան

16:45 • 19/09

Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ

16:40 • 19/09

Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես առկախվել է. Սուրեն Պապիկյան

16:39 • 19/09

Մարտի 1-ի 10-ը զոհի պատասխանատվությունը կիսում են իշխանությունն ու ընդդիմությունը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

16:39 • 19/09

Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան

16:31 • 19/09

«Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն ՊՍԺ-ին մեղադրել է կեղծավորության մեջ

16:26 • 19/09

Չինաստանում ոստիկանները գողին բռնել են բանանի «օգնությամբ»

16:14 • 19/09

Ֆեդերեր. Չեմ կարծում, թե Նադալի հետ մրցակցությունն ինձ ավելի լավն է դարձնում

16:12 • 19/09

Պերուում 4 աչքով երկդեմ շուն է ծնվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:10 • 19/09

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան

16:08 • 19/09

Ստամբուլում 85-ամյա ծերունին սպանել է կնոջը Facebook-ից օգտվելու վեճի պատճառով

15:50 • 19/09

Փաշինյանը գուցե երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Коммерсантъ-ին

15:42 • 19/09

Ինձ համար քննադատելի է ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձին սեփական իրավունակությունից զրկելու գործելակերպը․Դունյա Միյատովիչ

15:41 • 19/09

«Ռեալ»-«Ռոմա». Խուլեն Լոպետեգին հայտավորել է 19 ֆուտբոլիստի

15:38 • 19/09

Ն. Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Ա. Աշոտյան

15:33 • 19/09

Մասիսի քաղաքապետի հետ չեմ հանդիպել, որպես նախարար իրավասու չեմ պահանջելու նրա հրաժարականը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

15:31 • 19/09

Բյուրեղավանում ավագ և հիմնական դպրոցների երկարամյա խնդիրը ևս լուծում կստանա. Կոտայքի մարզպետ

15:15 • 19/09

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը Коммерсантъ-ին պատմել է ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերություններից և նրանց միջև եղած «քիմիայից»

15:15 • 19/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին

15:06 • 19/09

Մինչ այս պահը ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ որևէ թեկնածուի կյանքին, առողջությանը ոտնձգելու սպառնալիքներ են տարածվել

14:58 • 19/09

Անհավանական դաջվածքներ, որոնց գաղտնիքը բացահայտվում է միայն ոտքերն ու ձեռքերը մեկնելու դեպքում (լուսանկարներ)

14:57 • 19/09

Լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական գործողություն պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում․Գ. Կոստանյանը՝ Yerevan today-ում խուզարկություն մասին

14:55 • 19/09

ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրելու է միջազգային կառույցների մասնագետների

14:53 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին

14:51 • 19/09

Գերմանիան դավաճանել է ազատության ու ժողովրդավարության ձգտող թուրքերին․ Դենիզ Յուջել

14:42 • 19/09

Մոսկվայում Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման դեմ ստորագրահավաք է անցկացվում

14:38 • 19/09

Իմ հաղթանակի դեպքում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ Երևանը միասին կառավարելու. Ն. Զոհրաբյան

14:36 • 19/09

Սեպտեմբերի 18-19-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 73 դեպք

14:35 • 19/09

ՌԴ Պետդումայում առաջարկել են օտարերկրացիներին արգելել տաքսի վարել

14:33 • 19/09

«Ալաշկերտ»-«Փյունիկ». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

14:29 • 19/09

Վորոնեժի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարում ողջ մնացած հայը պատմել է կատարվածի մասին (տեսանյութ)

14:24 • 19/09

Դատական իշխանության անկախության անհրաժեշտությունը միշտ է եղել՝ 10-15 տարի առաջ էլ, հիմա էլ, կարևորը՝ գործուն միջոցներ ձեռնարկվեն խնդրի կարգավորման համար․ Գ․ Կոստանյան (տեսանյութ)

14:23 • 19/09

Ինձ չէի ների, եթե մնայի անկյունում և անտարբեր լինեի տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

14:14 • 19/09

82-ամյա քաղաքացին իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից այրվածք է ստացել և մահացել

14:04 • 19/09

ԽՍՀՄ-ում տիրող մթնոլորտը՝ ամերիկացի պրոֆեսորի աշխատանքներում (լուսանկարներ)

13:49 • 19/09

Մենք պետք է հստակ հավատանք, իմանանք և տեսնենք, որ հաշմանդամությունը հիվանդություն չէ, դատավիճիռ չէ․ Մանե Թանդիլյան

13:47 • 19/09

Դավթաշենում ամբողջությամբ այրվել է «Opel Astra»-ն և մասամբ ջերմահարվել «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան

13:39 • 19/09

ԱՄՆ-ն և Ասադի ռեժիմը կարող են փորձել խափանել Իդլիբի շուրջ Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը․ Էրդողանի խորհրդական

13:35 • 19/09

«Վանաձոր» ՔԿՀ-ում կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս

13:34 • 19/09

Բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մեկնել են Մոսկվա

13:33 • 19/09

Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ վարժանքներ են անցկացրել Կասպից ծովում

13:28 • 19/09

Տավուշում հիմնվելու է նմանը չունեցող անասնապահական ֆերմա, նաև տեքստիլ արտադրություն. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

13:28 • 19/09

Եմենում ավելի քան 5 մլն երեխա սովամահ լինելու վտանգի տակ է. Save the Children

13:10 • 19/09

Սպորտի նախարարությունն առաջակում է երեք մարզիկի ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

13:08 • 19/09

Դատախազությունը ԱՄՆ-ի իրավասու մարմիններից միջնորդություն է ստացել Քևին (Քեմալ) Օքսուզին հանձնելու վերաբերյալ

12:57 • 19/09

Ռեալի նախագահը Լոպետեգիին. Նպատակը ՉԼ-ի եզրափակչում Բարսելոնային հաղթելն է Աթլետիկոյի ստադիոնում

12:53 • 19/09

Audi-ն ներկայացրել է e-tron էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)

12:52 • 19/09

Եթե ՀՀ-ում գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին, նշանակում է, որ որևէ անձ երաշխավորված չէ իր մասնավոր կյանքին անօրինական միջամտելու դեմ պայքարում․ Գ․ Կոստանյան

12:44 • 19/09

5 մլն դոլար. The Weeknd-ին դատի են տվել Starboy հիթի «գողության» մեղադրանքով

12:37 • 19/09

Մենք ստեղծում ենք նորմալ հասարակություններ, որտեղ չպետք է լինեն երկրորդ դասի մարդիկ. ԵՄ դեսպանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներին վերաբերող համաժողովին

12:34 • 19/09

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի և ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

12:26 • 19/09

Մասնագետները ներկայացրել են ընկճախտի 3 հիմնական նախանշան

12:22 • 19/09

Եթե մեր նկատմամբ հետապնդում իրականացվի՝ դա կապված է լինելու մեր գործունեության և քաղաքական հայացքների հետ. Հ. Նահապետյանը՝ պաշտոնյաների գաղտնալսման հետ կապված հետախուզումների մասին (տեսանյութ)

12:21 • 19/09

Չինաստանը 7.7 մլրդ դոլարով կրճատել է ԱՄՆ պետպարտքում ներդրումները

12:19 • 19/09

Հանրապետության տարածքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

12:16 • 19/09

2018-ի 8 ամսիների ընթացքում ԱԱՀ –ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է 56,5 մլրդ դրամ. ՊԵԿ պաշտոնյա

12:13 • 19/09

Անգլիայում սարդերը մի տարի վախեցրել են կնոջը գիշերային «օրորոցայինով»

12:09 • 19/09

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները

12:07 • 19/09

Շախմատի Հայաստանի հավաքականները Բաթումիում կմասնակցեն համաշխարհային 43-րդ օլիմպիադային

12:03 • 19/09

Դժվար է ասել՝ ինչ է ասել Մարությանն իր երեխայի ծննդյան ու Սարգսյանի ինագուրացիայի մասին, բայց 2012-ից ցույց է տվել դժգոհությունը. Վ.Կոստանյան

12:00 • 19/09

Կրթությունը պետք է ունենա ազգային ու հոգևոր նկարագիր. Էդուարդ Շարմազանով

11:58 • 19/09

ՀՀ նախագահը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ

11:46 • 19/09

1.3 մլն դոլար. Ferrari-ին պաշտոնապես ներկայացրել է իր ամենահզոր ճանապարհային մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)

11:29 • 19/09

Դուշանբեում անցկացված «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթում ՀՀ-ն ներկայացնող թիմը ճանաչվել է հաղթող

11:28 • 19/09

«Հիանալի զարգացում». Թրամփը ողջունել է Հս. և Հրվ. Կորեաների առաջնորդների միջև համաձայնությունների ձեռքբերումը

11:28 • 19/09

Թուրքիայում ազգայնականության դեմ միակ «հակաթույնը» մտավորականությունն է․ թուրք մտավորական

11:26 • 19/09

Լիվերպուլը 1961/62 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ մեկնարկել է 6 անընդմեջ հաղթանակով

11:20 • 19/09

Իտալիայում ընտրել են երկրի ամենագեղեցիկ աղջկան (լուսանկարներ)

11:17 • 19/09

ԱԺ-ում մեկնարկել է պաշտոնյաների գաղտնալսումները քննելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի 1-ին նիստը (ուղիղ)

11:15 • 19/09

Բոլոր նման դեպքերը խոտագույնս կպատժվեն, սթափվե՛ք. մարզպետը դպրոցների տնօրեններին կոչ է արել անհիմն չմերժել աշխատանքի բաց մրցույթին դիմողներին

11:05 • 19/09

Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների նախնական ցուցակից հանվել են 600-ից ավելի մահացած անձանց տվյալներ. Մնացական Բիչախչյան

11:05 • 19/09

Մելանյա Թրամփի էլեգանտ տեսքը՝ 4.000 դոլարանոց վերարկուով ու բարձրակրունկներով (լուսանկարներ, տեսանյութ)

10:56 • 19/09

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ևս կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, եթե մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում

10:54 • 19/09

Տոտենհեմի գլխավոր մարզիչը լրագրողներին մեղադրել է իր ֆուտբոլիստների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար

10:50 • 19/09

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 49 մլն դրամի վնաս

10:45 • 19/09

Չարաշահումների վերաբերյալ պետք է գնահատական տալ քննության ավարտից հետո, ոստիկանության հաղորդագրության մեջ իմ հասցեին որևէ մեղադրանք չկա. ԵԹԿՊԻ ռեկտոր (թարմացվող)

10:45 • 19/09

«Ժամանակ». Զգուշացում Բաքվին. Հայաստանը պատրաստ է պատերազմի

10:31 • 19/09

«Հրապարակ». ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով հանձնաժողովում աշխատելու հավակ­նություն է ունեցել Է. Մարուքյանը, բայց Լ. Նազարյանը ներկայացրել է «ՔՊ» անդամների

10:30 • 19/09

Ֆորթ Թրամփ. Լեհաստանի նախագահն առաջարկել է երկրում ամերիկյան ռազմաբազա ստեղծել ու այն կոչել Թրամփի անունով

10:29 • 19/09

ՊՍԺ-ի պաշտպանը «Լիվերպուլից» կրած պարտության մասին. Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել

10:14 • 19/09

Փաշինյանի համար իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ, չկա ոչ մի թիմ, չկա նպատակ ու ժամանակացույց. Ստեփան Դանիելյան

10:14 • 19/09

Բուֆերային գոտիների ստեղծում, միջուկային փորձարկումների սառեցում. ինչ են պայմանավորվել Հս. և Հրվ. Կորեաների առաջնորդները Փհենյանում

10:12 • 19/09

«Ժամանակ». Կառավարությունն էականորեն կխստացնի փոքր ՀԷԿ-երի կառուցման հա­մար տրվող լիցենզիաների պայ­մանները

10:08 • 19/09

Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն. ՄԻՊ–ի դիրքորոշումներն ընտրական գործընթացի վերաբերյալ

10:03 • 19/09

«Հրապարակ». Ա. Թորոսյանի 2 «մարդիկ» կոնֆլիկտի մեջ են մտել, որի հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին կից պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենն ազատվել է աշխատանքից

10:01 • 19/09

Թուրքիան 250.000 դոլարով «վաճառում» է երկրի քաղաքացիությունը

10:00 • 19/09

Ձեր երազանքների բնակարանը Ինեկոբանկի հետ

09:54 • 19/09

Ռուսաստանի հարավում ավելի քան 3.500 զինծառայող տագնապով բերվել է մարտական պատրաստության

09:44 • 19/09

ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

09:44 • 19/09

Թուրքիայում Աթաթուրքի արձանի մոտակայքում տեղադրված բիոզուգարանը զայրացրել է տեղացիներին

09:42 • 19/09

Վարչապետի որոշմամբ՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել

09:31 • 19/09

«Ժողովուրդ». Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող ընկերության կատարած շինաշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել