Ֆրանսիայում ձերբակալել են ստամոքսում 91 հազար եվրո պահող մաքսանենգին

02:31 • 05.07.17

Ֆրանսիայի  Ստրասբուրգ քաղաքում մաքսային աշխատողները ձերբակալել են մի նիգերիացու, որը փորձել է բավական մեծ գումար անցկացնել, հայտնում է Life.ru-ն:

Կասկածելի աֆրիկացուն մաքսային աշխատողները որոշել են ռենտգեն հետազոտության ուղարկել, որը ցույց է տվել, որ նրա ստամոքսում 9 պահպանակ  կա, որոնց մեջ պահված է 91 հազար եվրո:

Նիգերիացուն անմիջապես կալանավորել են մաքսանենգության մեղադրանքով: