Շմոլ գազից թունավորված 4 երեխաների վիճակը կայուն է. ԲԿ
Հուլիսի 4-ին շմոլ գազի թունավորմամբ «Մուրացան» ԲԿ տեղափոխված չորս երեխաների վիճակը կայուն է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Մուրացան» ԲԿ-ի թունաբանական բաժնից:
«9-ամյա, 1-ամյա և երկու 3-ամյա երեխաների առողջական վիճակը գնահատվում է կայուն: Երեխաները դեռ կմնան հիվանդանոցում, որովհետև դրա անհրաժեշտությունը կա»,- հայտնեցին բժշկական կենտրոնից՝ հավելելով, որ դեռ պարզ չէ նրանց դուրս գրվելու ժամկետը:
Բացի այդ, բժշկական կենտրոնի աշխատակիցն ասաց, որ երեխաներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին շմոլ գազի թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ են հոսպիտալացվել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ՝ 2016թ. ծնված Դ. և 2014 թ. ծնված Վ. Խ.-երը, 2014 թ. ծնված Վ. և 2008 թ. ծնված Լ. Բ.-երը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել էին միջին ծանրության:










