Չինաստանում հսկայական պանդայի տեսքով արևային էլեկտրակայան են կառուցել

19:43 • 05.07.17
Չինաստանում հսկայական պանդայի տեսքով արևային էլեկտրակայան են կառուցել

Հսկայական պանդայի տեսք ունեցող աշխարհում առաջին արևային էլեկտրակայանը կառուցվել է Չինաստանի Շանսի նահանգի Սատուն քաղաքի մոտակայքում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նախագծով զբաղվում է Panda Green Energy ընկերությունը: Արևային էլեկտրակայանի ստեղծողները դեռևս միայն առաջին գիծն են գործարկել: Ներկա պահին կայանի հզորությունը կազմում է 50 մեգավատտ: Երբա յան ամբողջությամբ շահագործման հանձնվի, հզորությունը կհասնի 100 մեգավատտի:

Պանդայի տեսքով էլեկտրակայան կառուցելու նախաձեռնությամբ ընկերությունը հանդես է եկել 2016-ի մայիսին, իսկ աշնանը համագործակցության պայմանագիր էր ստորագրել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ:

Էլեկտրակայանը կազմված է սև և սպիտակ մասերից, որոնք վերևից նայելիս հսկայական պանդայի են նմանվում:
Ամբողջական գործարկման դեպքում էլեկտրակայանը մինչև 3.2 մլրդ կիլովատտ/ժամ էներգիա կարտադրի: Շահագործման ժամկետը կկազմի 25 տարի:

Ընկերության հաղորդմամբ` 25 տարում այն նույնքան էներգիա կարտադրի, որքան 1056 մլն տոննա աշխի այրման դեպքում: Դա կնվազեցնի թունավոր նյութերի արտանետումը 2.7 մլն տոննայով: