Պուտինը պաշտոնից ազատել է ՆԳՆ, ԱԻՆ և դաշնային քրեակատարողական ծառայության ութ գեներալի

18:32 • 06.07.17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է պաշտոնից երկրի ներքին գործերի նախարարության, արտաքին իրավիճակների նախարարության և դաշնային քրեակատարողական ծառայության ութ գեներալի, ինչպես նաև Բուրյաթիայի դատախազին և Դաշնային կարգադրիչների ծառայության տնօրենի առաջին տեղակալի ազատման մասին հրամանագիր:


Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում, հայտնում է ТАСС-ը:


Փաստաթղթի համաձայն՝ հեռացվել է ՆԳՆ վեց գեներալ, ԱԻՆ մեկ գեներալ, Դաշնային քրեակատարողական ծառայության մեկ գեներալ: