Արագածոտնի մարզպետը հրաժարականի դիմում է գրել. ՀՅԴ-ն կառաջադրի նոր թեկնածու

14:14 • 07.07.17

Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակության» Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Գաբրիել Գյոզալյանը հավանաբար կազատվի Արագածոտնի մարզպետի պաշտոնից, հրաժարականի դիմում է ներկայացրել»:

Հարցին, թե նոր մարզպետի պաշտոնում ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու ՀՅԴ-ն, Աղվան Վարդանյանն ասաց. «ՀՅԴ-ն առաջադրելու է Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանի թեկնածությունը»:

Թե ինչով է պայմանավորված Աշոտ Սիմոնյանի թեկնածության առաջադրումը, Աղվան Վարդանյանն ասաց, որ նա ծնունդով Արագածոտնի մարզից է, եռանդուն է, աշխատասեր, բացի այդ, լավ տնտեսագետ է ու երիտասարդ. «Մեր ապագա լավագույն մարզպետներից ու մասնագետներից մեկն է»:

Հիշեցնենք, որ Գաբրիել Գյոզալյանը Արագածոտնի մարզպետ էր նշանակվել 2016 թվականի մարտի 3-ին:

 

 

Արագածոտնի մարզպետը հրաժարականի դիմում է գրել. ՀՅԴ-ն կառաջադրի նոր թեկնածու