Հավանականություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հուլիսին հանդիպեն․ Տիգրան Բալայան
Չի բացառվում, որ հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպեն․ այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հավանականություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հուլիսին հանդիպեն։ Եթե դա հստականա, մենք նախապես այդ մասին կհաղորդենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ԱԳ նախարարը մեկնելու է Վիեննա՝ ԵԱՀԿ մասնակից-երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով, որտեղ լինելու է նաև Ադրբեջանի արտգործնախարարը:
Նշենք նաև, որ հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության աճին հաջորդող օրերին պաշտոնական Բաքուն պնդել է, որ ինքը մտադիր չէ հրաժարվել հուլիսին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումից:










