Աբովյանի բնակելի շենքերից մեկի պատուհանից 3 տարեկան երեխա է ընկել և մահացել

11:44 • 11.07.17

Հուլիսի 9-ին ոստիկանություն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժկենտրոն է տեղափոխվել 3 տարեկան մահացած տղա երեխա: 

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

Պարզվել է, որ երեխան ցած է ընկել իրենց տան պատուհանից:

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։