ԱՊՀ 3 երկրի քաղաքացիներին թույլ է տրվել ՌԴ-ում աշխատել ազգային վարորդական իրավունքներով
Փոխադրումների ոլորտում աշխատող օտարերկրացիների կողմից ռուսական վարորդական իրավունքներ ստանալու պահանջը չի տարածվի Ղրղզստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի վրա, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է:
ՌԴ պետդուման ընդունել է համապատասխան փոփոխությունները հուլիսի 14-ին՝ երրորդ վերջնական ընթերցմամբ, հայտնում է lenta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 1-ից ՌԴ-ում օտարերկրյա, այդ թվում` ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք երթևեկության կանոնների փոփոխության արդյունքում չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: Նրանք ստիպված են Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար որակավորում ստանալ՝ քննություն հանձնելով:










