ԱՄՆ-ում ամուսինները սխալ գովազդի շնորհիվ կրկնակի էժան գնով ձեռք են բերել $35 000 արժողությամբ Infiniti-ն

23:29 • 14.07.17

ԱՄՆ-ում բնակվող զույգը 17 790 դոլարով ձեռք է բերել Infiniti QX30 կոմպակտ քրոսովերը, որի իրական արժեքը 35 000 դոլար է կազմում: 

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, դա նրանց հաջողվել է Facebook-ի ցուցադրած գովազդի շնորհիվ, որում սխալ գին է նշված եղել: Տեսնելով գովազդը, որն առաջարկում էր մեքենան գնել 17 790 դոլարով, Քուփերների ընտանիքն անմիջապես զանգահարել է գործակատարին: 

Մենեջերը նրանց ասել է, որ չեն կարող այդ գնով ձեռք բերել մեքենան, ինչից հետո զույգը կապ է հաստատել ճապոնական ավտոարտադրողի ներկայացուցչության հետ և բացատրել իրավիճակը: Ընկերությունից ասել են, որ եթե նման գովազդ են տեսել, կարող են գնել մեքենան հենց այդ գնով: 

Գովազդը ցուցադրած էջը հետո արգելափակել են` սխալն ուղղելու նպատակով: