Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

09:23 • 14.07.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկությունն առ այն, թե ինքը պատրաստվում է  չեղարկել Ղրիմի միացման ու Ուկրաինայի արևելքում հակամարտության համար Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները:

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, այս մասին 71-ամյա ղեկավարն ասել է նախագահական ինքնաթիռում՝ Փարիզ թռչելու ճանապարհին:

«Ներկայում մենք շատ լուրջ պատժամիջոցներ ենք սահմանել Ռուսաստանի դեմ: Ես երբեք չեմ մտածել դրանք չեղարկելու մասին»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը մտադիր չէ չեղարկել պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ ամեն ինչ չի լուծվել Միացյալ Նահանգների ու Ուկրաինայի «սրտով»:

«Ես տեսել ու կարդացել եմ հոդված այն մասին, որ Թրամփն ուզում է չեղարկել պատժամիջոցները: Ես շատ գումար եմ վաստակել: Ես հրաշալի գործարքներ եմ կնքել: Ահա թե ինչ եմ ես արել: Էլ ինչո՞ւ չեղարկեմ պատժամիջոցները, եթե դրա դիմաց որևէ բան չեմ ստանալու»,-բացատրել է նախագահը: