Եթե 20 տարի էլ ԼՂ խնդիրը լուծում չստանա, հայկական կողմի մոտ ցանկություն չի լինի զիջումների ճանապարհով գնալ խնդրի կարգավորմանը. ՀՀ Նախագահ

00:47 • 17.07.17



Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը, եթե 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել»։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Ես չեմ համարում, որ հուլիսի 4-ին տեղի ունեցած իրադարձություններն ինչ-որ նոր փուլ են մեր հակամարտության ընթացքում, որովհետև լարվածությունը, որ տիրում է շփման գծում վաղուց է հաստատվել, ցավոք սրտի, և մերթընդմերթ լինում են տեղային նշանակության միջադեպեր, որ, կողմերի շնորհիվ, այսպես ասեմ, կողմերի լրատվամիջոցների շնորհիվ նաև ստանում են հասարակական լայն հնչեղություն։ Սովորաբար դրանք լինում են այն դեպքում, երբ այդ միջադեպերի ընթացքում մարդկային զոհեր են լինում և հուլիսի 4-ի իրադարձություններն, իմ կարծիքով, դրանով էին պայմանավորված»,-նշեց Սարգսյանը:

 

Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մերթընդմերթ սրվող լարվածության մասին՝ Նախագահն ասաց. «Թե ինչու է արդեն տևական ժամանակ լարված իրավիճակ տիրում, կարծում եմ՝ շատ-շատերի համար պարզ է և հասկանալի։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն որոշեց, որ պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի լուծումից, նրան այլ ելք, այլ ճանապարհ չէր մնում։ Եթե հրաժարվում է առաջարկված տարբերակից և սահմաններում տիրում է անդորր, ապա և միջազգային հանրության մոտ և Ադրբեջանի ներսում պետք է ստեղծվի կարծիք, որ Ադրբեջանը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ստատուս քվոյի  հետ, ուստի պետք է լարված իրավիճակ, պետք են միջադեպեր, որպեսզի մի կողմից նախ սեփական հանրությանը բերվեն փաստեր, համոզեն, որ իրենք դեռևս շարունակում են լրջորեն պայքարել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կամ իրենց կազմում վերադարձնելու համար, մյուս կողմից էլ, իհարկե, միջազգային հանրությանը մշտապես հիշեցնեն, որ իրենք չեն համակերպվում այդպիսի իրավիճակի հետ»,-ասաց ՀՀ նախագահը։

 

Նախագահը չի կիսում կարծիքը, որ Մինսկի խումբը կամ միջազգային այդ կառույցները հավասարության նշան են դնում։

 

«Առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց էր դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը և ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը։ Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին, իսկ բոլորը դրանում համոզված են, դրանում կարող եք վստահ լինել, որ խախտող կողմը Ադրբեջանն է, ես քիչ հետո նաև դրան կանդրադառնամ, բայց իրենք ինչպես պետք է վարվեն ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին՝ դա կնշանակի խրախուսել հայկական կողմին՝ շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել։ Անկեղծ ասած, ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ և ասել եմ՝ ինչո՞ւ Դուք կոնկրետ մատնացույց չեք անում՝ ասեց, գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող է դառնանք կողմ և բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել, որովհետև բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են, որը ցանկալի չէ նաև մեզ համար և, միգուցե առաջին հերթին մեզ համար, որովհետև մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ են»,-ասաց ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ «Մինսկի խմբի անդամների համար որևէ կասկած չկա, նրանք շատ հստակ գիտեն, թե որ կողմն է լարվածության հեղինակը և որ կողմն է նախահարձակ լինում, որ կողմն է խախտում հրադադարը»։

 

Սարգսյան-Ալիև հանդիպումը, հնարավոր է, կայանա աշնանը

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։

 

«Նրանք հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, մենք պատասխանեցինք հետևյալը.  առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը»,-ասաց Սերժ Սարգսյանը։

 

Մենք որևէ կերպ, որևէ տեղ չենք խոսել զիջումների մասին. Նախագահը՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին

 

«Ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո մեր սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվելյուցիա» հաղորդման ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Դիրքորոշումների մեջ փոփոխություն՝ գոնե հայկական դիրքորոշման մեջ փոփոխություն ես չեմ ենթադրում։ Ինչ վերաբերում է զիջումներին, վերջին 20 տարիների ընթացքում մենք որևէ կերպ, որևէ տեղ, որևէ ձևով չենք խոսել զիջումների մասին։ Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը, եթե 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել»,-հավելեց նախագահը:

 

Խոսելով հայկական կողմից դիրքորոշման մեջ փոփոխություններ չլինելու պատճառների մասին՝ ՀՀ նախագահը մի քանի սկզբունք առանձնացրեց.  «Ակնհայտ է հայկական կողմի ցանկությունը, հայկական կողմի նպատակը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման՝ ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է, և այն պետք է իրացվի։ Սա մեկ կարևորագույն կետ։

 

Երկրորդ կետը․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի Հանրապետության հետ։ Սա երկրորդ սկզբունքային դիրքորոշումն է։ Եվ երրորդ սկզբունքային դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ։ Եվ այս 20 տարիների ընթացքում մենք խոսել ենք միայն այս խնդիրների շուրջ»:

 

Նախագահը շեշտեց, որ Ղարաբաղի մասնակցությանն արդեն իսկ սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է։

 

ՀՀ նախագահ. Մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ և զինամթերք

 

«Մեր զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է։  Մենք լուրջ սպառազինություններ էինք ձեռք բերել ինչպես մինչև ապրիլյան քառօրյան, այնպես էլ՝ դրանից հետո։ Այլ խնդիր է, որ ցանկացած ռազմական գործողություն՝ լինի դա մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դա դաս է, որը պետք է սերտես և հետևություններ անես։ Որովհետև հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսևորվում, թե քո հակառակորդն ինչ է օգտագործում և ինչ ձևով է օգտագործում, և փորձես գտնել դրա հակաթույնը»,- խոսելով ապրիլյան պատերազմից հետո բանակի համալրումների մասին, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Անդրադառնալով 80-ականներ զենք ունենալու մասին իր հայտարարությանը, որը տարատեսակ շահարկումների առիթ դարձավ քաղաքագիտական շրջանակների կողմից, ՀՀ նախագահն ասել է. «Իրենց քաղաքագետ կոչողները պետք է շատ լավ հասկանան, թե խոսքը որ լսարանում է հնչում և ինչ նպատակով էր հնչում։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ այո, այն ժամանակ մենք չունեինք որոշ զինատեսակներ, որ Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել։ Իսկ ինչ է՝ գաղտնի՞ք է արդյոք, որ Ադրբեջանը մեզնից հարուստ է, որ Ադրբեջանն ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա և այլն։ Գաղտնիք չէ։ Եթե որևէ մեկը կարող է ասել, որ ինքը երկու տարում կամ հինգ տարում կարող է Հայաստանը դարձնել ավելի հարուստ պետություն, քան Ադրբեջանը, այդ մարդուն պետք է հեռու քշել քաղաքականությունից։ Որովհետև դա «շառլատանություն» է, դա սուտ է։ Դրա համար շատ տևական ժամանակ է պետք։  Մենք և այն ժամանակ և այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որ սպառնում, է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը»:

 

Նախագահը նշեց, որ պատերազմում միայն զենքը չի հաղթում։ «Պատերազմի հիմնական գործող անձը զինվորն ու սպան են, զինվորն ու հրամանատարն են։ Եվ այդ զինվորն ու հրամանատարը պետք է ունենան ոչ թե ամենաժամանակակիցը, որովհետև դա անհնար է, որևէ երկրի համար է անհնար, այլ բավարար զինատեսակ և զինամթերք՝ խնդիրը լուծելու համար։ Այսօր մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ և բավարար զինամթերք»,-հավելեց Ս.Սարգսյանը։

 

«Այդ խնդիրը մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է». Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

 

«Այդ խնդիրը՝ հայ-ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես՝ մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է։ Այդ հարցն իմ կարծիքով ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ՝ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար»,-անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հաղորդավարի դիտարկմանը ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու կամ նվազեցնելու վերաբերյալ դիտարկումներին, ապա նախագահը նշեց, որ  «դրան ծայրահեղ վտանգավոր խոսքեր են, դրանք ծայրահեղ բարդ իրավիճակ կարող են ստեղծել»։

 

«Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք․ Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն էսպես գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք էսպես թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»,-հավելեց ՀՀ նախագահը։

 

Նախագահը շեշտեց, որ Հայաստանը վարում է համաչափ արտաքին քաղաքականություն՝ ունենալով մերձավոր դաշնակիցներ ու նաև համագործակցելով գործընկերների հետ։

 

ՀԱՊԿ-ը երբևէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին. Սերժ Սարգսյան

 

 «ՀԱՊԿ-ը և նրա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անձամբ մշտապես արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին և արձագանքել է շատ կոշտ: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը ավելի պասիվ դերակատարություն պետք է ունենա շփման գծի հետ կապված իրադարձությունները մեկնաբանելիս, որովհետև, այնուհանդերձ, նրանք ունեն դիրքորոշում, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են, պաշտպանական բանակն է և ոչ թե հայկական բանակը»,արձագանքելով հաղորդավարի դիտարկմանը, թյուրընկալում կա, որ ՀԱՊԿ անդամ երկրներն ունեն որոշակի սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ և ոչ միշտ են արձագանքում հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրանքներին ասել է ՀՀ նախագահը:

 

Նախագահի գնահատմամբ՝ որպեսզի ՀԱՊԿ-ի գործողությունների մասին կարողանանք ամբողջական պատկերացում ունենալ պետք է ուսումնասիրենք ՀԱՊԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերը, հայտարարությունները:

 

«Անցյալ տարի Երևանում ունեցանք ՀԱՊԿ-ի գագաթաժողով, խնդրում եմ, վերցրեք և նայեք, թե ինչպիսիս բանաձև է ընդունել այդ գագաթաժողովը:  Էմոցիոնալ կողմը շատ կարևոր է: Ես շատ լավ դա հասկանում եմ, բայց կարևորը էությունն է: Իր էության մեջ ՀԱՊԿ-ը երբևէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին»,-նշել է Սերժ Սարգսյանը:

 

Նախագահ. «Իսկանդերի» բարոյական կամ հոգեբանական նշանակություն մասին խոսողները չեն հասկանում՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը

 

«Ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը»,- հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Հարցին՝ ի՞նչ գործոնների դեպքում և ի՞նչ պարագայում Հայաստանը կարող է  կիրառել «Իսկանդեր» համակարգերը, Նախագահ Սարգսյանը պատասխանեց. «Անհրաժեշտության պարագայում: Մի մոռացեք, որ մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում: Իսկ ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը:

 

Գալիս եմ մարտական դիրքերից. փայլուն սպաներ, զինվորներ ունենք, ովքեր գիտեն իրենց գործը. ՀՀ նախագահ

 

«Որևէ մեկը կարո՞ղ ասել, որ մեր բանակը զարգացում չի ապրել: Կարո՞ղ է ասել, որ այսօրվա մեր սպաները իրենց գրագիտության մակարդակով էապես չեն տարբերվում այն սպաներից, որոնք ծառայում  էին քսան տարի առաջ՝ և՛ քանակական առում, և՛ որակական առումով: Ես հենց նոր գալիս եմ մարտական դիրքերից. փայլուն սպաներ են, զինվորներ, ովքեր գիտեն իրենց գործը»,- հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Խոսելով ազգ-բանակ գաղափարախոսության մասին՝ Նախագահը նշել է. «Մենք  քիչ ենք թվաքանակով, եթե ուզում ենք, որ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը լինեն ապահով և անվտանգ անհրաժեշտության պահին յուրաքանչյուր հայ՝ անկախ սեռից պետք է դառնա բանակի զինվոր: Երբ այդ պահը գալիս է, ազգը դառնում է բանակ:

 

Խաղաղ ժամանակ բանակը մասնակցում է նաև հայրենիքի զարգացման գործին: Շատ պարզ տրամաբանություն է: Մենք ուզում ենք այս բնագավառում հասնել առավելագույնի: Մենք ուզում ենք, որ ռազմահայրենասիրական դաստիրակությունը կարևորվի: Ուզում ենք որպեսզի մանր-մունր դեպքերը չշահարկվեն և ստվեր չգցեն մեր զինված ուժերի վրա: Մենք չենք ցանկանում, որպեսզի հազարավոր բարեխիղճ, հայրենիքին նվիրված սպաների կողքին, երբ լինում է մի «շառլատան», այդ «շառլատանը» ներկայացվի որպես բանակը մարմնավորող կերպար»:

 

ՀՀ նախագահ. «Ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում»

 

 

Սերժ Սարգսյանն անդրադառնալով առաջիկա տարիներին 3 միլիարդ դոլարի ներդրում ներգրավելու ՀՀ կառավարության խոստմանը, ասել է. «Ես կարծում եմ՝ կարևորը միտումն է և այն ընթացքն է, որ մենք այսօր ունենք: Ընթացքը դրական է: Մենք գործ ունենք մարդկանց, պրոցեսների հետ, մենք չենք կարող կանխատեսել բոլոր պրոցեսները: Այսօր մենք և շատ-շատ հզոր երկրներ ունակ չենք միջազգային տնտեսական իրավիճակների մասին ունենալ ստույգ տեղեկություններ, դրա համար ասում ենք՝ կանխատեսումներ: Յուրաքանչյուր հաշվարկ հիմվում է ենթադրվող պրոցեսների ու թվերի վրա: Ես համաձայն եմ, որ իրատեսությունը միշտ մեզ պետք է ուղեկցի, բայց իմ ասածն ուրիշ է՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր մեր տնտեսությունում: Ես տեսնում եմ ներդրումների ավելացման հնարավորություններ՝ էական չափով ավելացման: Ինձ համար մեծ նշանակություն ունի պրոցեսը, իսկ պրոցեսները դրական են ընթանում»:

 

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև նախորդ կառավարությունների խոստացած, բայց մասամբ իրականության դարձրած ցուցանիշների մասին:

 

Պատասխանելով հարցին, թե հանրային քննարկման հարթակներում և մամուլում կարծիքներ հնչեցին, որ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ և Դուք, պարո՛ն Նախագահ, նախագահական ընտրությունների ժամանակ ձեր տված խոստումները ամբողջությամբ չեք կատարել: Խոսքը, մասնավորապես, նվազագույն աշխատավարձի մակարդակի, տնտեսական աճի ցուցանիշների մասին է, որոնք խոստացվել և չեն իրականացվել: Ո՞րն երաշխիքը, որ  նաև կառավարության այս ծրագրում տեղ գտած խոստումները կկատարվեն, Սերժ Սարգսյանն ասել է.  «Նախ՝ երկրորդ անգամ նախագահ ընտրվելիս իմ ծրագրում ես որևէ թիվ չեմ հնչեցրել: Այդ թվերը, որոնք Դուք լսել եք ուրիշներից, ինքներդ չեք ուսումնասիրվել, զետեղված են Կառավարության՝ 2013թ.-ի ծրագրում, որը հաստատել է Ազգային ժողովը: Այնտեղ բազմաթիվ ցուցանիշներ կային, որոնք կատարվել են: Այո՛, նվազագույն աշխատավարձի մասով չի կատարվել մինչև վերջ: Տնտեսական աճի մասով՝ մինչև վերջ: Այն ժամանակ կառավարությունը խոստացել էր և իմ հավանությանն էր արժանացել այն, որ նվազագույն աշխատավարձը պետք է կրկնապատկվի: Այն ժամանակ նվազագույն աշխատավարձը եղել է 32.5 հազար դրամ, արդեն անցյալ տարի մեր նվազագույն աշխատավարձը 55 հազար էր: Այսինքն՝ չի կրկնապալտվել, 1.7 անգամ է աճել:  0.3 անգամ չենք  կատարել մեր ասածը: Ընդ որում, ասել ենք, որ Կառավարությունը նպատակադրում է»:

 

Հաղորդավարի դիտարկմանը, թե 6-ից 7 տոկոս տնտեսական աճ էր խոստացվել, 3.5 է ստացվել, Նախագահն արձագաքնել է. «Ո՛չ, խոստացվել է 5-ից 7 տոկոս, բայց եղել է 3 տոկոս: Դրա համար էլ կառավարություններ են նաև փոխվել: Իսկ ո՞րն է ավելի լավ՝ ասեինք, որ 2 տոկոս ենք աճելու, աճեինք 3 տոկոս և ուսներս ծեծելով ասեինք՝ տեսենք, ավել արեցինք: Հաջորդը, իմ ելույթը, փառք Աստծո, հնչել է ընտրությունների հետո, ոչ թե մինչև ընտրությունները: Այսինքն՝ ես նպատակադրում եմ անում, խնդիր եմ դնում գործադիր մարմին առջև: Ձեր դիրքերից ելնելով՝ ես ի՞նչ նշաձող պետք է դնեմ: Ցա՞ծր նշաձող պետք է դնեմ, թե պետք է նշաձող դնել, որին պետք է ձգտել հասնել: Ես այդպես եմ հարմար գտել: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ ես հայտարարեմ՝ 2 տոկոսը բավարար է տնտեսական աճի համար, դա իր խնդիրն է: Ես համարում եմ, որ միշտ պետք է ավելիին ձգտել»:

 

Դեռևս հսկայական ժամանակ կա. Սերժ Սարգսյանը՝  2018թ.-ին վարչապետ դառնալու մասին

 

«Ես բազմաթիվ անգամ անկեղծորեն ասել եմ՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Էական չի, չէ՞»,- պատասխանելով 2018թ-ին իր՝  վարչապետ դառնալու մասին հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Իր խոսքում նախագահը նշել է. «Մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է»:

 

 

 

 

 





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

00:22 • 20/09

Նախագահը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ

23:58 • 19/09

ԱՄՆ-ի խոշորագույն խանութների ցանցը հայտարարել է սնանկացման մասին

23:51 • 19/09

Չինաստանում հարվածային անօդաչու ուղղաթիռ են ստեղծել

23:45 • 19/09

Հայտնի է դարձել Lada Vesta-ի նոր մոդելների արժեքը

23:38 • 19/09

Հնդիկ տղամարդը 145 գիտական կոչում է ստացել 30 տարում և շարունակում է սովորել

23:26 • 19/09

Մեքսիկայում երկրորդ հզոր երկրաշարժն է գրանցվել. ցնցումները զգացվել են մայրաքաղաքում

23:14 • 19/09

Նախագահը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

23:09 • 19/09

Թուրքմենական գազը ՀՀ-ով 3-րդ երկիր տանելը քաղաքական հռետորաբանություն է. էներգետիկ փորձագետ

23:01 • 19/09

Mercedes-ն սկսել է նախնական պատվերներ ընդունել 2019-ին թողարկվելիք էլեկտրական մոդելի համար

22:47 • 19/09

Մերիլին Մոնրոյի առաջին և վերջին տունը, որի դիզայներն ինքը դերասանուհին է եղել (լուսանկարներ)

22:35 • 19/09

Դոլչե վիտա. Իտալիան՝ Ջաննի Բերենգո Գարդինի ֆոտոշարքում (լուսանկարներ)

22:17 • 19/09

Մենք պետություն ենք, Սահմանադրության մեջ ամրագրված են մեր պետության սահմանները, էլ ի՞նչ հողերի վերադարձի մասին է խոսքը. ԼՂ ԱԺ փոխնախագահ

21:57 • 19/09

Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից երդվել է «ամբողջությամբ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան

21:46 • 19/09

Կառավարությունն ամեն ինչ անում է, որ ՀՀ քաղաքացիները սոցիալական արտոնություններ չստանան. Մ. Արիստակեսյան (տեսանյութ)

21:31 • 19/09

Հարձակում Հնդկաստանում, վթար Բիրմայում, վարակ Էվերեստի գագաթին. անգլիացին համարվում է ամենանհաջողակ ճանապարհորդն աշխարհում (լուսանկարներ)

21:19 • 19/09

Ավելի թանկարժեք, քան iPhone-ը. Huawei-ն պատրաստվում է ներկայացնել իր նորագույն սմարթֆոնը (լուսանկար)

21:10 • 19/09

ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է, դրա համար անհրաժեշտ է, որ նախագահները քաղաքական կամք դրսևորեն. ամերիկացի համանախագահ

20:47 • 19/09

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները հաջողությամբ իրականացրել են պատվիրակության մարտավարությունը. Արփինե Հովհաննիսյան

20:32 • 19/09

Պարտավոր ենք լինել ուժեղ, որպեսզի մեր անվտանգությունն ապահովենք. վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին

20:17 • 19/09

Կարևոր է, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ի ցույց դնի Ադրբեջանի հեռացումը միջազգային նորմերից. Ս. Սաֆարյան

20:13 • 19/09

Զիդան. Իմ նոր պայմանագրի հարցն արդեն լուծված է

20:04 • 19/09

Չինաստանում տեղափոխել են 2000 տոննա կշռող տաճարը (տեսանյութ)

19:55 • 19/09

Շատ դժվարություններ կան, եթե չհաջողենք, իբրև ազգ, իբրև երկիր, կարող ենք ջնջվել․ Գարո Արմեն (տեսանյութ)

19:46 • 19/09

Հայտնի է դարձել մարդկանց համար ամենավտանգավոր սոցցանցը

19:36 • 19/09

Էդվարդ Նալբանդյանը խոսում է ոչ թե տարածքների վերադարձի, այլ փոխադարձ զիջումների մասին. Արկադի Տեր-Թադևոսյան

19:29 • 19/09

«Ելք» խմբակցության ղեկավարին հրավիրել ենք Հայաստան-Սփյուռք համաժողովին․ Էվելինա Բաղդասարյանը՝ Էդմոն Մարուքյանի հայտարարության մասին (տեսանյութ)

19:24 • 19/09

Արարատ լեռան ստվերում. El País-ի անդրադարձը զբոսաշրջային Հայաստանին

19:13 • 19/09

Սաակաշվիլին մտադիր է Պորոշենկոյի նկատմամբ իմպիչմենթ նախաձեռնել (տեսանյութ)

18:57 • 19/09

Արարատի մարզում 38-ամյա տղամարդն ինքնաշեն կրակող սարքից կրակել է իր որովայնին

18:52 • 19/09

Մեզ համար կարևոր է ցանկացած ստորագրություն․ Տաթև Մանուկյանը՝ իրենց՝ «Մենք ցանկանում ենք Եվրոպան Լեռնային Ղարաբաղում» նախագծի մասին (տեսանյութ)

18:51 • 19/09

Իսպանիայում սկսել են մուսուլմանների համար նախատեսված խոզապուխտ վաճառել  

18:46 • 19/09

Բելգիայի ափին Առաջին համաշխարհայինի տարիների սուզանավ է հայտնաբերվել, անձնակազմի անդամների դիերը, ենթադրաբար, դեռ ներսում են

18:31 • 19/09

Ժիրինովսկին դատի է տվել իտալական ընկերությանը՝ վերնաշապիկում պարունակվող սինթետիկ նյութի պատճառով

18:25 • 19/09

Ներդրում անողը պետք է վստահ լինի, որ Հայաստանում իրեն պաշտպանող արդար դատական համակարգ կա, մինչդեռ դա չկա. սփյուռքահայ գործարար (տեսանյութ)

18:02 • 19/09

ՓՊ խորհուրդը որոշել է ՄԻՊ միջոցով բարձրացնել քրեադատավարական որոշ նորմերի սահմանադրականության հարցը

17:57 • 19/09

Դավիթ Հարությունյանն ԱՄՀ պատվիրակության հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցեր

17:51 • 19/09

Իրաքի կամ Սիրիայի մասնատումը նոր հակամարտություն կստեղծի. Թուրքիայի ՊՆ

17:42 • 19/09

Ճապոնուհին անհավանական ֆոտոսեսիա է իրականացրել անկշռության պայմաններում (լուսանկարներ)

17:35 • 19/09

Թուրքական ԶՈւ-ն նոր զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին

17:32 • 19/09

Թուրքիան առաջարկել է երաշխավոր դառնալ Իրաքյան Քուրդիստանի ու Բաղդադի միջև բանակցություններում

17:31 • 19/09

ՊՆ-ում քննարկվել են Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների տոնակատարությունների նախնական ծրագրերը

17:30 • 19/09

Շվեյցարիայում գտել են զուգարանները 500 եվրո արժողությամբ եվրոներով խցանած կանանց

17:28 • 19/09

Beeline-ն ամփոփեց «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի արդյունքները

17:19 • 19/09

ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն, բայց դեռ քննարկելու ժամը չէ. Արմեն Ռուստամյան

17:11 • 19/09

Ոչ մի առաջնորդ չի ցանկանում հանդիպել Էրդողանի հետ. թուրք պաշտոնյա

17:08 • 19/09

Դեմբելեն, Դոնարուման և Մբապեն Golden Boy մրցանակի 25 հավակնորդների թվում են

16:59 • 19/09

Վթարային ջրանջատում` Արագածոտնի մարզում

16:57 • 19/09

Հայաստանի ՏՏ ոլորտում երկու խոչընդոտ կա. առաջնայինը որակյալ կադրերի պակասն է. Հովիկ Մուսայելյան

16:55 • 19/09

«Այս անգամ ավելի ուժեղ Հայաստան եմ տեսնում». Կարո Փայլանը պարգևատրվեց ԵՊՀ Ոսկե մեդալով (տեսանյութ)

16:48 • 19/09

Ռուս ձեռներեցն առաջարկում է 35.000 դոլարի դիմաց բոլորից շուտ ձեռք բերել նոր iPhone X-ը

16:42 • 19/09

ՌԴ ՊՆ-ում հերքել են «Արևմուտք-2017» զորավարժություններին լրագրողների ուղղությամբ հրթիռային հարվածի մասին հաղորդագրությունները

16:39 • 19/09

Հայաստանի համար բոլորս ենք ջանք գործադրում. Կարո Փայլան

16:35 • 19/09

Արդշինբանկ. հիփոթեքային վարկ սկսած ընդամենը 5% կանխավճարից

16:33 • 19/09

Աշխարհի Գավաթ. Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ

16:32 • 19/09

Քննարկվել են Ջերմուկի բարեկարգման ծրագրերը և քաղաքի կիսակառույցների հարցերը

16:30 • 19/09

Լոնդոնում կայացել է «Kingsman. Ոսկե մատանի» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

16:29 • 19/09

Հենց ԵԱՏՄ-ին անդամակցությունն է ինձ բարոյական իրավունք տալիս ձեզ համոզելու, որ գաք Հայաստան. Արսեն Ղազարյանը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին

16:20 • 19/09

Ռամոսը նոր պայմանագրով Ռեալում տարեկան 12 մլն եվրո կստանա

16:19 • 19/09

Գերմանական խոշոր մեդիախումբը պատրաստվում է բողոքի արշավ անցկացնել Թուրքիայի դեմ

16:13 • 19/09

Ագրովերամշակման ոլորտի` 3% տոկոսադրույքով վարկային ծրագրից օգտվելու 16 հայտ է ստացվել. Գյուղնախ

16:08 • 19/09

Ավստրալիայում հարսանիքի հյուրերից 6-ը պատահաբար խնջույքին են եկել միևնույն զգեստով

16:01 • 19/09

Պաշտոնատար անձինք հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ. ՀՔԾ-ն սուտ մատնության 3 դեպք է բացահայտել

15:53 • 19/09

Երբ կլինի ՀՀԿ-ի պաշտոնական պատասխանը, կխոսենք. կուսակցությունը դեռ որոշում չունի. Կ. Կարապետյանը` 2018-ի վարչապետի մասին (տեսանյութ)

15:50 • 19/09

Linkin Park-ը նոր տեսահոլովակի միջոցով հարգել է Չեսթեր Բենինգթոնի հիշատակը (տեսանյութ)

15:48 • 19/09

Ուժի մեջ է մտել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» կազմակերպության լուծարման մասին ռուսական դատարանի որոշումը

15:48 • 19/09

Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել սպանության մեղադրանքով 17 տարի հետախուզվող քաղաքացի

15:46 • 19/09

Պետական գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կիրականացվի՝ Սահմանադրության՝ նախագահի ինստիտուտին վերաբերող մասին համապատասխանեցնելու համար

15:40 • 19/09

Հայաստանի մարզերում ոռոգման և ջրարբիացման 5 նոր ենթակառուցվածք է շահագործման հանձնվել

15:33 • 19/09

Գյումրիի Շիրակ ակումբը կունենա նաև բասկետբոլային թիմ

15:26 • 19/09

1.8 մլն դոլար. Montblanc-ը ստեղծել է բացառիկ գրիչ (լուսանկարներ)

15:19 • 19/09

Երևան-Հրազդան երթուղին սպասարկող Mercedes-ը բախվել է ռուսական համարանիշներով Priora-ին, կան վիրավորներ. Shamshyan.com

15:18 • 19/09

Արգենտինայում փորձել են հարցազրույց վերցնել խաղադաշտ ներխուժած շնից (տեսանյութ)

15:17 • 19/09

Իրաքյան Քուրդիստանի ղեկավարն առաջադրել է իր պայմանը՝ անկախության հարցով հանրաքվեն հետաձգելու համար

15:15 • 19/09

Կանզասի օդանավակայանի տարածքում տղամարդու դիակով մեքենա է հայտնաբերվել, որն այնտեղ է մնացել 8 ամիս

15:14 • 19/09

Կա քրդերի շրջանակ, որ ընդունում է Ցեղասպանությունն ու հատուցման հարցը, մենք հատկապես այդ քրդերի հետ պետք է փորձենք հասկանալ իրար. Կիրո Մանոյան

15:09 • 19/09

ՌԴ-ն զինում է Աբխազիան և Ցխինվալը, ինչը շատ վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար. Հայաստանում Վրաստանի դեսպան

15:05 • 19/09

Միլիարդատեր Իլոն Մասկը Twitter-ում պատասխանել է Tesla-ի դժգոհ հաճախորդին

14:59 • 19/09

Սաակաշվիլին Կիևում նախագահականի դիմաց պահանջում է իրեն տրամադրել փաստաթղթերը, որոնցով իրեն զրկել են քաղաքացիությունից (լուսանկարներ, տեսանյութ)

14:48 • 19/09

Բավարիայի դարպասապահ Նոյերը հունվարից շուտ խաղադաշտ չի վերադառնա

14:45 • 19/09

ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրման համար կարևոր է քաղաքական կամքի առկայությունը. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

14:42 • 19/09

Շոտլանդացին 79 օրում հեծանվով 29 հազար կմ է հաղթահարել՝ սահմանելով նոր ռեկորդ (լուսանկարներ)

14:40 • 19/09

Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

14:39 • 19/09

Եթե մենք ասենք, որ թուրքը թուրք է, նրանք էլ կասեն՝ հայը հայ է, դրա համար այս կամուրջը նորից շինելու համար եմ այստեղ. Կարո Փայլան

14:35 • 19/09

Գերմանիան քաղաքական ապաստան է տրամադրել 196 թուրք դիվանագետի

14:31 • 19/09

ԱՄՆ-ն միանշանակ ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարողություն. ԱՄՆ կոնգրեսական

14:26 • 19/09

Մարզահամերգային համալիրից քիչ առաջ քաղաքացիներ են տարվել ոստիկանություն

14:24 • 19/09

Թուրքիայում 90-ականներին ենք սկսել ասել, որ հայ ենք և արդեն 2008թ.-ից հպարտ ասում ենք՝ իմ մեծ մայրը կամ հայրը հայ է. Կարո Փայլան

14:21 • 19/09

Մոսկվայում հյուսիսկորեացի ակրոբատը փորձել է Գինեսի ռեկորդ սահմանել սալտոների թվով, սակայն կոտրել է պարանոցը (տեսանյութ)

14:15 • 19/09

ՊՍԺ-ն մեկ ամսում Նեյմարի անունով 120 հազար մարզաշապիկ է վաճառել

14:13 • 19/09

Հայաստանի ազգային արխիվը անկախության տարիներից ի վեր մի շարք արժեքավոր փաստաթղթերով է համալրվել. Ամատունի Վիրաբյան

14:11 • 19/09

«Վայրի հրեշտակ»-ի գլխավոր հերոսները 20 տարի անց համատեղ լուսանկար են հրապարակել

14:04 • 19/09

Ես պատրաստ չեմ ծնկի գալ Էրդողանի առաջ. կանցլերի թեկնածու Մարտին Շուլց

14:03 • 19/09

«Ասացին՝ ամոթ ա էստեղ կանգնելը, ու տարան». Եղնուկյանի կինը պնդում է՝ բաժնից դուրս գալուց հետո են իմացել, որ պայթուցիկի ահազանգով են բերման ենթարկվել

14:02 • 19/09

Թուրքիայում ամեն ինչ փոխվել է` Էրդողանն ամեն ինչ ուզում է իր ձեռքը վերցնել և ուզում է, որ պատգամավորներն անձայն մնան. Կարո Փայլան

13:49 • 19/09

Մոսկվայում կանգնեցվել է զինագործ Միխայիլ Կալաշնիկովի արձանը

13:46 • 19/09

Իսպանիայում հայտնել են, որ Չեմպիոնների լիգայի 2019 թվականի եզրափակիչը կընդունի Բաքուն

13:44 • 19/09

Երևան-Սևան ճանապարհին  72-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է արաբ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսին, կան վիրավորներ. Shamshyan.com

13:40 • 19/09

Թուրքիան ինքն իրենով մի մեծ հայկական գերեզման է. «Ակօսի» գլխավոր խմբագիրը՝ թուրք ազգայնականներին

13:37 • 19/09

Բակո Սահակյանը Երևանում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին

13:29 • 19/09

Փարիզում հայկական կողմին հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության անդամի հակահայկական զեկույցի ընդունումը