Վրաստանում ադրբեջանցի է ձերբակալվել՝ ոսկու մաքսանենգության պատճառով

16:48 • 17.07.17

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը սահմանով մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ ոսկյա իրեր անցկացնելու ժամանակ ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացու, գրում է Грузия Online-ը:

Քննության տվյալներով՝ ձերբակալված քաղաքացին իրեն պատկանող ավտոմեքենայով «Կարմիր կամուրջ» անցակետով անցնելու ժամանակ փորձել է գաղտնի անցկացնել հատուկ խոշոր քանակությամբ չհայտարարված ոսկյա իրեր:


Ավտոմեքենայում պատրաստված գաղտնարաններից առգրավվել է, ընդհանուր առմամբ, 2,5 կիլոգրամ ոսկյա իրեր, որոնց մաքսային արժեքը կազմում է 148 հազար լարի (61 հազար դոլար):


Հաղորդվում է, որ ձերբակալվածին կարող է սպառնալ 5-ից 7 տարվա ազատազրկում: