Դոնեցկում հայտարարել են Մալորոսիա նոր պետության ստեղծման մասին

12:40 • 18.07.17

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է նոր Մալորոսիա պետության ստեղծման մասին, հայտնում է Интерфакс գործակալությունը:

«Մենք կարծում ենք, որ Ուկրաինա պետությունն այն տեսքով, որ եղել է, ենթակա չէ վերականգնման: Մենք՝ նախկին Ուկրաինայի շրջանների ներկայացուցիչներս, հայտարարում ենք նոր պետության ստեղծման մասին, որը Ուկրաինայի ժառանգորդն է: Մենք համաձայն ենք, որ նոր պետությունն անվանվելու է Մալորոսիա, քանի որ Ուկրաինա անվանումն իրեն վարկաբեկել է»,- հայտարարել է նա:

Զախարչենկոյի խոսքերով՝ Մալորոսիայի մայրաքաղաքը լինելու է Դոնեցկը: Իր հերթին՝ Կիևը մնում է պատմական-մշակութային կենտրոնը՝ առանց մայրաքաղաքի կարգավիճակի:

«Մենք ելնում ենք նրանից, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը Լուգանսկի ժողովրդական հանրապետության հետ միասին մնում են Ուկրաինայի միակ տարածքները, չհաշված Ղրիմը, որտեղ պահպանվել է օրինական իշխանություն»,- ասել է նա:

Զախարչենկոն նաև հայտարարել է երկրում երեք տարով արտակարգ դրություն ստեղծելու անհրաժեշտության մասին: