Մոսկվա-Երևան ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել. ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

14:41 • 18.07.17

Հուլիսի 16-ին Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռի ուղևորներից մեկն իրեն վատ է զգացել, որի պատճառով օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանից բուժկենտրոն տեղափոխելիս ուղևորը մահացել է: Նա 1936 թ. ծնված ՌԴ քաղաքացի էր»,- ասաց Հովհաննիսյանը:

Դեպքից հետո Վոլգոգրադից չվերթը շարունակվել է դեպի Երևան և օդանավը նույն օրը ժամը 22:20-ին վայրէջք է կատարել: