Աշխարհում 760 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ. ՄԱԿ

09:35 • 18.07.17

Այսօրվա դրությամբ աշխարհում կա մոտ 760 միլիոն մարդ, ով ապրում է աղքատության մեջ՝ ունենալով օրական 2 դոլարից քիչ եկամուտ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նոր զեկույցում, հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը:

«Վերջին 10 տարվա ընթացքում  ավելի քան մեկ միլիարդ մարդ կարողացել է դուրս գալ աղքատությունից: Սակայն մոտ 760 միլիոնը դեռ շարունակում է ապրել աղքատության մեջ՝ օրական 1,9 դոլարով»,- նշված է զեկույցում:

Հաղորդվում է նաև, որ 2000-ից 2015 թվականների ընթացքում հաջողվել է կրճատել 37 տոկոսով մայրական մահացության մակարդակը և 44 տոկոսով՝ մինչև հինգ տարեկան երեխաների մահացության մակարդակը:

Այդ առնչությամբ ՄԱԿ-ում հանգել են այն եզրակացության, որ զարգացման ոլորտում հաջողություններից ստացված բարիքները անհավասար են բաշխվում ինչպես երկրների, այնպես էլ գյուղական և քաղաքային բնակիչների, տղամարդկանց և կանանց մեջ: