Ժամանակն է արձանագրել ՀՀ-ում ժողովրդագրական միտումների գերվտանգավորությունը և լուծումներ փնտրել. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Tert.am-ի հետ զրույցում ահազանգում է՝ ՀՀ-ում ժողովրդագրական միտումները չափազանց մտահոգիչ են, մինչդեռ անկախությունից ի վեր քաղաքական ու մտավորական ընտրանու ուշադրության առանցքից հարցը ընթացիկ կեղծ օրակարգերի թելադրանքով երկրորդական պլան է մղվում: Ըստ Ֆարմանյանի՝ ժամանակն է այս խնդրի վերաբերյալ ձևավորել համազգային համախոհություն՝ արձանագրելու խնդրի գերվտանգավորությունը և գտնելու լուծումներ: Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում «ոչ մի տեղ չգրված, ոչ մեկի կողմից չհնչեցվող, անգամ հանրայնորեն չգիտակցված «լավ ապրելու» գաղափարախոսություն է ձևավորվել», որը, հայաստանյան տարբեր իրողություններով պայմանավորված, շատ արագ ձևախեղվել և դարձել է «ամեն գնով լավ ապրելու գաղափարախոսություն», ինչը նորաստեղծ ոչ մի պետականության լավ տեղ տանել չի կարող: «Սա առանցքային խնդիր է, որը մեզ սպառնում է ազգային աղետով, եթե ճիշտ հետևություններ չանենք»,-ասաց նա և նշեց, թե դեռևս հարցի գերկարևորության ամբողջական ու համարժեք գիտակցումը չկա: Սամվել Ֆարմանյանն իր մասով ասաց, թե առաջիկայում պատրաստվում է ԱԺ-ում ոչ ֆորմալ աշխատանքային խումբ ձևավորել և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր խնդիրը համարում են գերառաջնահերթություն:
-Պարո՛ն Ֆարմանյան, որքանո՞վ են Հայաստանում սրված ժողովրդագրական խնդիրները և համաձա՞յն եք այն գնահատականների հետ, որ Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամի առջև է կանգնած:
-Հայ ժողովրդի և Հայաստանի համար՝ որպես անկախ պետական միավորում, այսօր ավելի կարևոր առաջնահերթություն, քան ժողովրդագրական ներկայիս միտումներն են, պարզապես գոյություն չունի: Երկարաժամկետ հեռանկարում շատ մեղմ է նույնիսկ ճգնաժամ որակում տալը: Ցանկացած անկախ պետության համար իր հզորության չափման բանաձևը՝ ունեցած տարածքից, տնտեսական կարողություններից, անվտանգության երաշխիքներից (զինված ուժեր և այլն) առավել, բնակչության չոր թվաքանակն է, որն ի վերջո պայմանավորում է և՛ այդ տարածքի պաշտպանությունը, և՛ տնտեսության ծավալը, և՛ ածանցյալ այլ բաղադրիչները: Դեմոգրաֆիական միտումները չափազանց մտահոգիչ են, և ցավով եմ նկատում, որ անկախությունից ի վեր հասկանալի և ոչ այդքան հասկանալի պատճառներով, որոշ կղզիացած մտահոգություններ մեկ կողմ դրած՝ խնդիրը չի եղել մեր քաղաքական, գիտական ու մտավորական ընտրանու ուշադրության առանցքում, և կարծում եմ՝ ժամանակն է այս խնդրի վերաբերյալ ձևավորել համազգային համախոհություն՝ արձանագրելու խնդրի գերվտանգավորությունը և գտնելու լուծումներ: Մենք ապրում ենք պատմական մի այնպիսի բախտորոշ շրջափուլում, որտեղ ուղղակի պարտավոր ենք քարտեզագրել ու հասկանալ այդ շրջափուլի առանձնահատկությունները, ժողովրդագրական միտումների դերն այդ ամենում: Բայց քանի որ մեր քաղաքական էլիտան չունի այն որակները՝ նկատի ունեմ հավասարապես և՛ քաղաքական իշխանությանը, և՛ քաղաքական ընդդիմությանը, իսկ ժամանակաշրջանն էլ, որում ապրում ենք, ըստ էության կարելի է բնորոշել որպես ինտենսիվ տեղեկատվական հոսքերի շրջափուլ, մենք իրավիճակի դինամիկ զարգացման զարկերակը կորցրել ենք, զբաղված ենք մեկօրյա կամ մեկշաբաթյա կյանք ունեցող «կեղծ» օրակարգերի մատակարարմամբ, սնուցմամբ և սպառմամբ՝ չնկատելով, չգիտակցելով պետականության տեսանկյունից մնայունն ու հիմնարարը: Այսօր խոսում ենք մի խնդրի մասին, վաղը երկրորդ, հաջորդ օրը՝ երրորդ և այդպես շարունակ: Արդյունքում ժամանակը գնում է, և ժողովրդագրական միտումների առումով խնդիրները ծայրաստիճան խորանում են:
-Որպես հիմնական խնդիր նշվում է միգրացիան: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են Հայաստանից հեռանում, և որո՞նք են խնդրի հիմնական գործոնները:
-Մենք ապրում ենք ինտենսիվ գլոբալիզացիայի էպոխայում, որը ենթադրում է նախևառաջ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունք, երբ մի կողմից վերանում են կամ խորհրդանշական են դառնում պետությունների միջև սահմանները, ամեն կերպ խրախուսվում է մարդկանց ազատ տեղաշարժը, մյուս կողմից էլ պետությունները, վերպետական միավորումները մշակում են քաղաքականություններ, որոնք միտված են մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացմանը կամ ընդհանրապես վերացմանը: Երկրորդ կարևոր հանգամանքը հայկական ավանդական սփյուռքի առկայությունն է Հայաստանին մոտ կամ հեռու աշխարհագրական միջավայրերում: Այստեղ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ եթե ավանդական սփյուռքը ձևավորվել է Ցեղասպանության հետևանքով և դրան հաջորդած տասնամյակում և աշխարհի տարբեր մայրցամաքներում ու պետություններում հիմնականում ներկայացնում էր Արևմտյան Հայաստանից սերված սերունդը, ապա ՀՀ անկախությունից հետո տեղի ունեցած արտագաղթի ալիքի արդյունքում (իսկ այդ ժամանակներից համարյա թե մեկ սերնդի կյանք է անցել, և այդ ժամանակաշրջանում արտագաղթած մեր հայրենակիցները հիմնականում հարմարվել են հյուրընկալ երկրի պայմաններին, կայացել, ստեղծել սեփական կարողություններ և կարելի է ասել` կանգնել սեփական ոտքերի վրա), հաշվի առնելով նաև մեր՝ հայերիս էթնոհոգեբանական առանձնահատկությունները՝ ամուր ընտանեկան և ազգակցական կապեր, վառ ընկերական հարաբերություններ և այլն, կարելի է ասել, որ սփյուռքը մագնիսի նման շարունակաբար ձգում է բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն պատճառով ունեն արտագաղթելու մոտիվացիա: Սա մի մահաբեր դինամիկա է, որը պետք է կանգնեցնել:
Դեմոգրաֆիական խնդիրների մեկ այլ պատճառ, անշուշտ, արցախյան հիմնախնդրի չկարգավորված լինելն է: Մենք մեր հայրենիքի այս հատվածն ամեն օր արյան գնով պահելու և ազատ ապրելու մեր իրավունքն ամեն օր վերահաստատելու խնդիր ունենք: Շատ բնական է, որ հատկապես այն ընտանիքներում, որոնք տղա երեխա ունեն՝ մտահոգված լինելով առաջնագծում առկա իրավիճակի անկանխատեսելիությամբ, որը բնորոշ է ոչ միան ՀՀ-ին, այլ զինված հակամարտության մեջ գտնվող աշխարհի շատ հասարակություններին, դարձել է ժողովրդագրական միտումները բացասական առումով խթանող ևս մեկ կարևոր հանգամանք:
Դեմոգրաֆիական ներկա միտումները սնուցող գործոնները կարելի է բաժանել երկու խմբի՝ արտաքին և ներքին: Արտաքին գործոնների շարքում, բացի վերը թվարկածները, կառանձնացնեի նաև այն, որ ոչ միայն ՀՀ-ն է կանգնած ճգնաժամի առջև, այլ մեզանից շատ ավելի զարգացած և կայուն տասնյակ երկրներ, և այդ երկրներն այսօր վարում են ներգաղթի ակտիվ քաղաքականություն, այսինքն՝ պետական քաղաքականությամբ փորձում են այնպիսի նպաստավոր պայմաններ ստեղծել, որ իրենց երկրներ պիտանի մարդիկ ներգաղթեն ու ապրեն հենց իրենց երկրներում: Նաև այդ պատճառով է, որ մեր երկրում արտագաղթում են ոչ միայն սոցիալական դժվարություն ունեցող, կամ աշխատանք չունեցող մարդիկ, այլ երբեմն և՛ լավ վաստակող, և՛ հեռանկար ունեցող երիտասարդներ, ովքեր աշխատանքային արտադրողականության ամենավերին և բնական վերարտադրության ակտիվ տարիքում են: Գործոնները տասնյակներով, հարյուրյակներով էլ կարելի է թվարկել: Պատկերն այնքան պարզ է, որ անգամ դրա կարիքը չկա:
-Համաձա՞յն ենք այն դիտարկման հետ, որ ՀՀ-ից նախ և առաջ հեռանում են արդարության պակասի զգացումից ելնելով և ոչ այդքան սոցիալական պատճառներից դրդված:
- Անշուշտ, արդարության պակասը դեմոգրաֆիական բացասական միտումները խրախուսող առանցքային հանգամանքներից մեկն է, և իմ ասած ներքին պատճառների շարքում կարելի է մի քանի զամբյուղներ առանձնացնել, որոնցից է սոցիալ-տնտեսականը՝ բարվոք կյանքով ապրելու հնարավորությունների բացակայությունը, աշխատատեղերի պակասը և այլն: Անշուշտ առկա է նաև սոցիալ-հոգեբանական զամբյուղը՝ մարդկանց մոտ հավատի պակասը պետության ապագայի հանդեպ, վստահությունը, որ երկրում չկա արդարություն, անվստահությունը պետական իշխանության ու ընդդիմության և քաղաքական գործընթացների հանդեպ ընդհանրապես, և այլն, և այլն: Ժամերով կարելի է խոսել, թե ինչից է այս ամենը սկսել, զարգացում ապրել և հասել այսօրվան, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ գործ ունենք հայկական պետականության ապագայի տեսակետից ամենալուրջ և առանցքային մարտահրավերի հետ։ Իսկ իմ տպավորությամբ գոնե մեր հավաքական մտահոգությունը, հավաքական գիտակցությունը, նաև քաղաքական էլիտայի ընկալումները հատվածական են, ադեկվատ չեն հնարավոր ազգային աղետի այն ծավալին, որ կարող է ռեալ ժամանակում մեզ սպառնալ: Եթե նայեք՝ քաղաքական ընդդիմությունը կարող է մեղադրել քաղաքական իշխանությանը, որ վատ եք կառավարում, որ դեմոգրաֆիական խնդիրներն այսպիսին են, կա արդարության խնդիր, աշխատատեղերի և այլն: Քաղաքական իշխանությունը կարող է մեղադրել ընդդիմությանը, որ ամեն անգամ ժողովրդին փոփոխությունների հույսով եք կերակրում, հետո չեք իրականացնում, որը հիասթափության է հանգեցնում, որն էլ իր հերթին բերում է արտագաղթի նոր ալիքի, բայց սրանք մակերեսային ու անպտուղ գնահատականներ են: Հայոց պատմության դասերից մեկն այն է, ինչը մենք համառորեն չենք սերտել, որ պատմական Հայաստանի տարածքային կորուստները մշտապես նախորդել կամ հաջորդել են տվյալ տարածքներում հայության բնակության էթնիկ քարտեզի փոփոխությանը, ի օգուտ այլ էթնիկ տարրերի, և վերջնարդյունքում տվյալ տարածքի մեկընդմիշտ կորստին: Թվում է, թե ավելի լավ ապացույց մեր ոչ այնքան հեռու պատմությունից չկա, քան Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի համեմատությունն է այդ առումով. մի պարագայում հայության շարունակական ներկայություն, երկրորդի պարագայում՝ դրա աստիճանական նվազում, դրանից բխող ծանր ու ողբերգական հետևանքներով: Սրանք պատմության դառը իրողություններ են. հիմա մենք լինենք լավատես կամ վատատես՝ իրողությունը դրանից չի փոխվում. եթե հայ ժողովուրդը ցանկանում է իր պատմական հայրենիքի այս մի փոքրիկ հատվածում երաշխավորել իր հավերժ գոյությունը, ապա պարտավոր է օր առաջ համազգային նպատակ հռչակել մեր երկրում ժողովրդագրական միտումների բացասական այս ալիքի կանխման և դրական ալիքների խթանման խախուսման հարցը՝ այդ բարձրագույն նպատակին ծառայեցնելով հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները: Ցավոք, նման գիտակցություն ես այսօր չեմ տեսնում:
-Կառավարությունը որոշակի ծրագրեր փորձում է առաջ բերել, օրինակ՝ երրորդ երեխայի ծննդյան համար միանվագ 1 մլն դրամ է հատկացնում, կամ երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը, որը թեև դեռևս բավարար չափով չի գործում: Կարծում եք՝ բավարա՞ր են այդպիսի ծրագրերը՝ ծնելիության խթանման համար:
-Բնական աճը՝ ծնելիության և մահացության ցուցանիշները, ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրությունը, մեկ ընտանիքում ծնված երեխաների միջին թվաքանակը և այլն, այս բոլոր վիճակագրական տվյալները ևս մտահոգության նոր զամբյուղ է: Երբ մեկ առիթով հարց հղեցի վարչապետ Կարեն Կարապետյանին երկրում առկա այս մտահոգիչ միտումների վերաբերյալ, հնչեց պատասխան, թե, ըստ էության, կառավարության բոլոր գործողություններն ուղղված են հենց դրան, որպեսզի ՀՀ-ում ապրելը լինի գրավիչ և այլն: Իմ պատկերացումները, անկեղծորեն, մի փոքր այլ են՝ նաև վերը բերված փաստարկների պատճառներով: Դեմոգրաֆիական խնդիրները, միտումները պայմանավորված չեն միայն տնտեսական ցուցանիշներով և լուծումն էլ, բնականաբար, միայն տնտեսական ցուցանիշների մեջ չէ: Սա ինձ համար ուղղակի ակադեմիական պնդում է: Ժամանակին իմ առաջարկությամբ նախորդ երկու կառավարությունների ծրագրերում ամրագրվեց ժողովրդագրական միտումների բարելավման Ազգային Ծրագիր իրականացնելու դրույթ, բայց, ցավոք սրտի, որևէ լուրջ գործողություն, գոնե այնպես, ինչպես ես եմ պատկերացնում, չարվեց: Իմ առաջարկությունը ես ձևակերպել էի որպես հենց Ազգային Ծրագիր, իսկ Դուք գիտեք, որ մեր երկրում անկախությունից ի վեր նման կարգավիճակ որևէ նախաձեռնության չի տրվել՝ նկատի առնելով դրա բացառիկությունն ու կարևորությունը:
Իմ կարծիքով՝ ժամանակն է խոսել մեկ խնդրի մասին ևս. մենք երբ կառավարություն ենք ձևավորում՝ թիրախը, չափանիշը տնտեսական աճն է. սա շատ կարևոր բանալի է, բայց ՀՀ-ի պարագայում, իմ կարծիքով, առաջնահերթություն պետք է լինեն ժողովրդագրական միտումները, որն ավելի մեծ մարտահրավեր է մեր համահավաք գոյությանը, քան նույնիսկ, գուցե պարադոքսալ թվա, արցախյան հարցի չկարգավորված լինելն ու հայ-թուրքական կնճիռն է այսօր: Այսինքն, ես կառավարության գործունեությունը կգնահատեի հենց այդ տեսանկյունից, թե որքանով են այդ միտումները փոփոխության ենթարկվել կամ խորացել: Տնտեսական աճը ոչ մի գրոշի արժեք չունի, եթե հայությունը իր հայրենիքում չի ապրելու: Ժամանակն է, որ իշխանություններն իրենց թիրախում ունենան ոչ թե տարատեսակ տնտեսական ցուցանիշները, որը, որպես գնահատման չափանիշ, բնորոշ է և ճիշտ է զարգացման կայուն փուլում գտնվող երկրների համար, այլ երկրում առկա հենց դեմոգրաֆիական միտումները: Ցանկացած պետական ինստիտուտի, պաշտոնյայի, ցանկացած ակտիվ քաղաքացու կամ կազմակերպության գործունեության հիմնական գնահատականը պետք է բխի նրանից, թե որքանով է այդ քաղաքականությունը, օրենքը, որոշումը կամ քայլը երկարաժամկետ հեռանակարում ազդում կամ ինչպես է ազդում դեմոգրաֆիական իրավիճակի վրա:
Ընդհանրապես, նորաստեղծ պետականությունները, առավել ևս 21-րդ դարում, չեն կարող առաջ գնալ, եթե չունեն իրենց համար ձևակերպած առաջնահերթություն, ինչպես էլ անվանեք այդ առաջնահերթությունը՝ երազանք, ազգային ծրագիր, ազգային գաղափարախոսություն, կամ այլ կերպ: Ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը, անշուշտ, չափազանց կարևոր նպատակներ են, որին ձգտում ենք մենք և որի ուղղությամբ շատ ձեռքբերումներ ունենք, բայց ժողովրդավարությունն այն ազգային գաղափարը չէ, որը կարող է համախմբել ՀՀ քաղաքացիներին, հայ ժողովրդին և ժողովել հնարավոր բոլոր ջանքերը, քամել ազգի հյութերը՝ երկարաժամկետ կտրվածքով ազգին սպառնող առաջնային հարցերը լուծելու համար: Ժողովրդավարությունն առանցքային ճանապարհային քարտեզ է՝ առանց որի 21-րդ դարում մեր իրողություններում հնարավոր չէ հասուն, կայուն ու արդյունավետ պետություն ստեղծել: Հայտնի թեզ է, որ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության պայմաններում հնարավոր չէ ամբողջ ժողովրդին համախմբել մեկ գաղափարի շուրջ: Այդ թեզը կյանքի իրավունք ունի: Բայց տեսեք, նման թեզի դոմինանտության արդյունքում, երբ չկա մեզ միավորող ընդհանուր երազանք ու ձգտում, իսկ այն, իմ պատկերացմամբ, այսօր չկա՝ ի տարբերություն, ցավոք սրտի, հարևան երկրների, եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք՝ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ, ինչպես ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում, և Հայաստանում այսօր ինքնաբերաբար ծնվել է մի տձև, «ծնողներ չունեցող» ու «ապօրինի» դոմինտատ գաղափարախոսություն. դա ոչ մի տեղ չգրված, ոչ մեկի կողմից չհնչեցվող, անգամ չգիտակցվող «լավ ապրելու» գաղափարախոսությունն է, այսինքն այն, ինչ այսօր մտահոգում է և համախմբում է, իմ կարծիքով, ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ դա լավ ապրելու ձգտումն է, իսկ մեր պարագայում, տարատեսակ պատճառներով պայմանավորված (խորհրդային ժառանգություն, պետական ինստիտուտների մասնակի չկայացվածություն, էթնոհոգեբանության առանձնահատկություններ և այլն) դա շատ արագ ձևախեղվել և դարձել է «ամեն գնով լավ արելու գաղափարախոսություն»: Ահա այսօրվա այն գաղափարը, ինչն ընդհանրացնում է մեզ բոլորիս: Իսկ եթե տվյալ ժողովրդի էլիտան ժամանակին չի գիտակցում տվյալ գաղափարի կործանարարությունը նորաստեղծ պետականությունների համար, չի մշակում, չի հանրայնացանում, հասարակության հավաքական համախոհության չի հասցնում ժողովրդին մոտիվացնող ու ստեղծագործ արարման մղող այլընտրանքային գաղափար կամ ծրագիր, ինչը կարող է ծառայել տվյալ պետականության ու ժողովրդի երկարաժամկետ շահերին, ապա, սովորաբար, պատմության դառը կանոններով, տվյալ ժողովուրդները փոխհատուցում են ազգային աղետով: Այսօրվա «լավ ապրելու» գաղափարախոսությունը, ըստ էության, ամերիկյան հայտնի well-being-ի գաղափարախոսությունն է, և եթե դա, որպես հասարակությանը բնորոշ ներքին իներցիա՝ Միացյալ Նահանգների կամ կայուն զարգացած միջին եվրոպական երկրի համար ինքնին զարգացման բանաձև է, ապա մեր պարագայում ու մեր իրողություններում դա ինքնին նոր ու վտանգավոր մարտահրավեր է, առավել ևս, որ, ինչպես ասացի, մեր դեպքում այն ձևախեղվել և դարձել է «ամեն գնով լավ ապրելու» գաղափարախոսություն՝ շրջանցելով օրենքը, հանրային շահը, բարոյական չափանիշները և այլն, և այլն:
-Առաջարկում եք ազգային ծրագիր ունենալ, իսկ պատկերացում ունե՞ք՝ ով ինչից պետք է սկսի, օրինակ՝ իշխանության, ընդդիմության, մտավորականության կամ ընդհանրապես հասարակության քայլը ո՞րը պետք է լինի:
- Ամբողջ դրամատիզմը կայանում է նրանում, որ 21-րդ դարի պայմաններում իշխանության ազդեցությունը իրավիճակի փոփոխության հարցում այնպիսին չէ, ինչպես եղել է 19-20-րդ դարերում: Իրավիճակի լուծումը, անկեղծ, չեմ պատկերացնում, որ կարող է գտնվել առանձին որևէ գործողության, նախաձեռնության կամ մեր հավաքական մտածողության ինչ-որ առանձին մի շերտի փոփոխության արդյունքում՝ դիցուք բազմազավակությունը դառնա մոդայիկ կամ այլ բան: Պատասխանատու և անպատասխանատու էլիտաների տարբերությունն ու առանձնահատկությունը հենց նրանում է, թե որքանով է այդ էլիտան գիտակցում, թե ինչ ժամանակներում է ապրում, պատմական հարատև ընթացքի տեսանկյունից ինչ առաջնահերթություններ կան այդ ժամանակի մեջ, որքանով է ճիշտ գնահատում այդ ընթացքը և որքանով է համազգային շահերի տեսանկյունից ճիշտ ուղղորդում հնարավոր բոլոր ռեսուրսները համազգային մնայուն առաջնահերթությունների լուծմանը: Խոշոր հաշվով, ժամանակի հեռվից, պատմությունը հենց այդ տեսանկյունից էլ գնահատում է այս կամ այն էլիտային, իշխանությանն ու էպոխան ընդհանրապես: Մեր այսօրվա ամենակարևոր մարտահրավերը մեր ձևախեղվող գիտակցությունն է: Ասածս չի նշանակում, որ Դուք, ես կամ մյուսը չի գիտակցում, թե ժողովուրդն ու երկիրն ինչ խնդիրներ ու առաջնահերթություններ ունեն: Ասածս վերաբերում է մեր հավաքական գիտակցությանը, մեր հավաքական ինքնության շերտերի՝ տեղի ունեցող վտանգավոր տրանսֆորմացիային, երբ մեր հավաքական մտածողությունը համարժեք չէ այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր առաջ: Մի կարևոր հանգամանք էլ կա. ժողովրդագրական հարցը այնպիսի մի օրակարգ է, որ կարող է համախմբել ժողովրդին, դրա բոլոր շերտերին, ազգի տարբեր հատվածներին:
-Եվ եթե ամփոփենք, ինչպիսի՞ կոչով կդիմեք նույն հանրությանն ու էլիտային:
-Ես հեռու եմ այն կարծիքից, որ այս հարցը հնարավոր է լուծել կոչերով, հոդվածներով, գիտական աշխատությամբ կամ 100 ելույթներով: Իմ պատկերացմամբ՝ այս հարցը մեր ակադեմիական ու բուհական մտավորականության ուղերձը, հիմնական ասելիքը պետք է լիներ, թեև հանուն ճշմարտության՝ անկախության սկզբնական շրջանում գոնե նման մտավորականներ կային, որոնք այդ մասին բարձրաձայնում էին, խոսում էին, պարտադրում էին: Այսօր ես դա, ցավոք, չեմ տեսնում, եթե առանձին բացառությունները մեկ կողմ թողնենք: Պետք է այս մասին շատ խոսել, պետք է փորձել նաև համախմբել բոլոր շահագրգիռ մարդկանց, ովքեր նույն մտածողությունն ունեն, որ անկախ ամեն ինչից, սա առանցքային խնդիր են համարում, ինչը սպառնում է ազգային աղետով, եթե ճիշտ հետևություն չանենք: Իմ մասով կարող եմ ասել, որ ԱԺ աշնանային նստաշրջանին ցանկանում եմ իմ գործընկների հետ կիսվել կոնկրետ վիճակագրությամբ, վերլուծություններով և առաջարկել խորհրդարանում ձևավորել մի ոչ ֆորմալ աշխատանքային խումբ և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են, որ այս խնդիրը գերառաջնահերթություն է և ովքեր պատրաստ են աշխատել առանց աշխատանքի արդյունքը տեսնելու հեռանկարի: Երբ այս հարցի ամբողջական գիտակցումը լինի, հավատացնում եմ, որ յուրաքանչյուր կառավարություն, խորհրդարան, մեզանից յուրաքանչյուրը ցանկացած որոշում կայացնելիս կարող է իր համար դատել, հասկանալ, թե այդ որոշումը որքանով էր ճիշտ կամ սխալ, որովհետև մեր մայր մտահոգությունը կլինի մեր աշխատանքի գնահատման կոնկրետ ու առաջնային չափորոշիչը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
16:02 • 25.04.24 ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում
Սպորտ
-
21:09 • 25.04.24 Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
-
19:31 • 25.04.24 Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Իրադարձային
-
22:45 • 25.04.24 Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում