ՍԱՊԾ-ի  գործունեության վերաբերյալ ապատեղեկատվություն են տարածում. Ծառայության պետ (տեսանյութ)

14:05 • 20.07.17

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ  ՍԱՊԾ նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի ու «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Գեորգի Ավետիսյանի կողմից Ծառայության վերաբերյալ տարածած բողոքներին: Իշխան Կարապետյանը վստահեցրեց, որ ՍԱՊԾ-ում բոլոր գործընթացներն իրականցվում եմ միայն օրենքի շրջանակներում։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտ է, նա արձագանքեց.«Որևէ անառողջ մթնոլորտի մասին խոսք չի կարող լինել»:

Իշխան Կարապետյանը նշեց, որ բոլոր լուրերը ապատեղեկատվություն են, ինչի համար ՍԱՊԾ-ն կդիմի դատարան։

«Ապատեղեկատվություն են տարածում ծառայության գործունեության վերաբերյալ և իրենց ասածները չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց ՍԱՊԾ պետը և կոչ արեց ուսումնասիրել Նարեկ Մանթաշյանի աշխատանքային գործունեությունը, նոր գնահատականներ հնչեցնել։