Ականի պայթյունից վիրավորված պայմանագրային զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում. Կ. Խաչատրյան

09:48 • 20.07.17

Հուլիսի 19-ին ականի պայթյունից վիրավորված Արարատի գնդի պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: 

«Պայմանագրային զինծառայողը դեռ շարունակում է մնալ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Երեկ՝ տեղափոխվելուց հետո ենթարկվել է վիրահատության, ոտնաթաթն էր վնասվել»,-ասաց Խաչատրյանը` հավելելով, որ զինծառայողի վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում: 

Հիշեցնենք, որ մեկ պայմանագրային զինծառայող սրունքի շրջանում բեկորային վնասվածք էր ստացել: Tert.am-ի տեղեկություններով պայմանագրային զինծառայողը փորձել է կարճ ճանապարհով մի հենակետից մյուս հենակետ հաց տեղափոխել, ինչի ընթացքում ականի պայթյուն է տեղի ունեցել:

 

Ականի պայթյունից վիրավորված պայմանագրային զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում. Կ. Խաչատրյան