Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են իրենց ձևն արտաշիրիմումից հետո (լուսանկարներ, տեսանյութ)

13:20 • 21.07.17

Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի մարմինը, որը արտաշիրիմվել է Մադրիդի դատարանի որոշման համաձայն, լավ պահպանվել է բալզամավորված լինելու շնորհիվ. անգամ հայտնի բեղերը պահպանել են իրենց տեսքը: Այդ մասին հայտարարել է «Գալա – Սալվադոր Դալի» հիմնադրամի նախագահ Լուիս Պենյուելասը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Պենյուելասը հայտնել է, որ մասնագետները վերցրել են երկու մեծ ոսկորներից նմուշներ, մազեր և եղունգներ: Թեստերից հետո դրանք վերադարձվելու են իրենց տեղը:


«Մարմինը բալզամավորվել էր, այդ պատճառով հայտնի բեղերը պահպանել են իրենց ձևը: Դա շատ էմոցիոնալ պահ էր»,- ասել է Պենյուելասը:


Հուլիսի 20-ին Իսպանիայի Ֆիգերաս քաղաքում բացվել է աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալիի գերեզմանը՝ ԴՆԹ թեստ կատարելու և նրա հնարավոր հայրությունը պարզելու համար: 


Ավելի վաղ հաղորդվել է, որ հուլիսի վերջին Մադրիդում դատարանը վճռել է արտաշիրիմել իսպանացի հանրահայտ նկարիչ Սալվադոր Դալիի (1904-1989) մարմինը՝ հայրության հաստատման նպատակով նմուշներ վերցնելու համար: Դատարանը բավարարել է իսպանացի 61-ամյա մի կնոջ՝ Պիլար Աբելի հայցը, որը պահանջում է իրեն ճանաչել Դալիի դուստրը: Նա նշել է, որ Դալին 1955 թվականին սիրային կապ է ունեցել մի աղախնի հետ:


Սյուրռեալիստ հայտնի նկարիչը մահացել է Իսպանիայում՝ 1989 թվականին:

 

Պիլար Աբել                                                                   Սալվադոր Դալի

 

   

If the results, expected in a few weeks, prove that Abel is Dali's daughter, she could  inherit a quarter his multi-million dollar estate

Abel claims her grandmother first told her that Dali was her father when she was around seven or eight, before her mother confirmed the information much later

Fragments will now be taken from Dali's bones and teeth and compared to a saliva sample taken from Ms Abel to check whether she is related

 Dali's tomb, which sits at the centre of a museum in his hometown and is visited by more than a million people each year, is usually covered with a stone slab 

Workers at the Theater-Museum Dali removed the one-tonne stone slab covering his grave after it closed on Thursday, before taking the artist's remains away