Ժամանակն է, որ «Լույս» հիմնադրամի աշխատանքների ռազմավարական վերանայում իրականացնենք. Նախագահը հանդիպել է կրթաթոշակառուներին
Հանրապետության Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2017-2018 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հիմնադրամի կրթաթոշակառուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Լույս»-ի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած և դեռևս ընթացքում գտնվող նախագծերը՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները և փորձառությունն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ առաջին ձեռնարկումներն ու հաջողությունները:
Նախագահը բարձրագույն ուսումնական հաստատություններ նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը. 2017-2018թթ. կրթաթոշակի արժանացել է աշխարհի լավագույն 8 համալսարաններն ընդունված 60 ուսանող: Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, մաղթել բարի երթ և հաջողություններ ուսումնառության մեջ: Նախագահը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց ծրագրերը և գաղափարները:
«Ես մշտապես հանդիպում եմ երիտասարդների հետ, մշտապես յուրաքանչյուր առիթ, հնարավորություն օգտագործում եմ շփվելու համար, որովհետև համոզված եմ, որ դա մեր երկրի, հասարակության զարկերակի վրա ձեռքը պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետև երիտասարդների աչքը սուր է, նրանք հեռուն են տեսնում և նրանք շատ լավ կարողանում են կողմնորոշվել այս արագ փոփոխվող աշխարհում:
Անշուշտ, ինչ որ ասում եմ, վերացական զգացողության մասին չեմ խոսում և կարծում եմ, որ մեր քաղաքականությանը հետևող յուրաքանչյուր մարդու համար ակնհայտ է, որ տարիներ շարունակ մեր գլխավոր շեշտադրումներից մեկը եղել է կրթության և գիտության զարգացումը: «Լույս» հիմնադրամը, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, այժմ ավելի ճիշտ է ասել՝ այդ կենտրոնների ցանցը, որովհետև «ԹՈՒՄՈ» կենտրոնն այսօր գործում է ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում, Դիլիջանում, Ստեփանակերտում, սկսել է աշխատանքները Նոյեմբերյանում: Կարծում եմ՝ տեսանելի ապագայում այդպիսի աշխատանքներ մենք կսկսենք Վանաձորում և հանրապետության այլ քաղաքներում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տրվող տարբեր մակարդակի խրախուսական մրցանակները, «Արմաթ» անունը ստացած ինժեներական լաբորատորիաների ցանցը, որ արդեն գործում է հանրապետության 200-ից ավելի, իսկ ավելի ստույգ՝ 208 դպրոցներում, այդ խմբակներում 4500-ից ավելի դպրոցականներ սովորում եմ ծրագրավորում, ծանոթանում են ինժեներական տարրական գիտելիքների և ստեղծում են պարզ ռոբոտներ:
Այս ամենը խոսուն վկայությունն է այդ քաղաքականության, որը, անշուշտ, երկարաժամկետ քաղաքականություն է, և որի իրական արդյունքները մենք տեսնելու ենք ապագայում: Այդ արդյունքները շատ դրականորեն են ազդելու մեր երկրի տնտեսության զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության վրա: Այնուհանդերձ, թեև այս ծրագրերը հեռահար նպատակներ ունեն, այսօր մենք կարող ենք խոսել արդեն որոշակի արդյունքների մասին: Եվ ուզում եմ տարբեր ոլորտներից ուղղակի մեկական օրինակ բերել, սկսել հենց «Լույս» հիմնադրամից և ասել, որ երբ մենք 2007 թվականին սկսում էինք այս ծրագիրը, որոշեցինք ֆինանսական օժանդակություն, աջակցություն ցուցաբերել աշխարհի 20 լավագույն բուհերում սովորող հայ երիտասարդներին, որովհետև այդ բուհերում այն ժամանակ սովորում էին մի քանի հայ երիտասարդներ՝ հաշված թվով երիտասարդներ: Բայց արդեն որոշ ժամանակ անց մենք որոշեցինք այդպիսի օժանդակություն ցուցաբերել աշխարհի լավագույն 10 բուհերում սովորողներին, որովհետև նրանց թիվը կտրուկ աճեց: Եվ այսօր մենք տիկին Ժակլինի հետ կհանձնենք հավաստագրեր արդեն աշխարհի լավագույն 8 համալսարաններում սովորող 60 ուսանողների: Սա առաջընթաց է, որ մենք անպայման պետք է տեսնենք:
Հաջորդը՝ արդեն տևական ժամանակ է, որ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականները շահում են շուրջ 20 մրցանակ: Որպեսզի կարողանանք ճիշտ պատկերացնել, թե սա ինչ թիվ է, ուղղակի պետք է համեմատության մեջ դիտարկենք և ասենք, որ օրինակ՝ Ադրբեջանն ու Վրաստանը, միասին վերցրած, շահում են 10-ից 12 մրցանակ, իսկ շուրջ 20 մրցանակ շահում է, օրինակ՝ Թուրքիան` 80 միլիոնանոց Թուրքիան: Եվ կարծում եմ, որ դա ուղղակի մեր երեխաների, մեր դպրոցականների փայլուն ձեռքբերումներից մեկն է:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած մրցաշրջանում արդեն Երևանի պետական համալսարանի ուսանողական թիմը մրցանակ ստացավ համաշխարհային ուսանողական մրցությունում: Սա, իրոք, հուսադրող է և խոսում է այն մասին, որ կամաց-կամաց մեր բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ համալրվում են այն դպրոցականներով, որոնք արդեն գիտակցում են գիտելիքի և ուսման կարևորությունը:
Բառացիորեն մի քանի օր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ռոբոտաշինության օլիմպիադայում մեր «ԹՈՒՄՈ» կենտրոնի երիտասարդների թիմը արժանացավ բրոնզե մեդալի: Սա, իրոք, ձեռքբերում է, և ուզում եմ նաև ձեր ներկայությամբ իմ խորին շնորհակալությունը հայտնել այդ երեխաներին, այդ երիտասարդներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին, որովհետև այսպիսի ձեռքբերումները որակապես փոխում են Հայաստանը, որովհետև այսպիսի ձեռքբերումները եթե լինեն շարունակական, շատ լավ հնարավորություն են ստեղծելու աշխարհի բոլոր երկրների համար՝ համագործակցելու Հայաստանի հետ: Սա շատ կարևոր հանգամանք է, որը մենք մշտապես պետք է խրախուսենք, պետք է ընդգծենք:
Իրոք, այսպիսի հաղթանակները ստեղծում են մի այնպիսի Հայաստան, որի հետ համագործակցելը շատ երկրների համար կլինի մի կողմից պատվաբեր և մյուս կողմից՝ սովորական երևույթ, որովհետև մենք գնում ենք դեպի զարգացած երկրների շարք: Եվ ամեն մի հաջողված բարեփոխում, ամեն ստարտ-ափի հաջողություն մեզ մոտեցնում է մեր նպատակին՝ լինել առաջադեմ և անվտանգ երկիր:
Հուսով եմ, սիրելի՛ երիտասարդներ, որ այստեղ ներկա «Լույս» հիմնադրամի հին և նոր շահառուները շատ լավ պատկերացնում են այն դերակատարությունը, որ իրենք պետք է ունենան Հայաստանի զարգացման գործում: Անցած տարիների ընթացքում մենք որևէ նախապայման կամ սահմանափակում չենք դրել «Լույս» հիմնադրամի շահառուների առաջ:
Կարծում եմ՝ այսօր եկել է ժամանակը, որպեսզի մենք «Լույս» հիմնադրամի աշխատանքների և ծրագրերի ռազմավարական վերանայում իրականացնենք, որովհետև մեր երկիրը շատ մեծ կարիք ունի որոշակի մասնագետների: Օրինակ՝ այսօր մեր երկրում կարիք կա 10.000-ից ավելի ծրագրավորողների և ճարտարագետների: Չունենք այդ ռեսուրսը և մենք պարտավոր ենք «Լույս» հիմնադրամի օժանդակությունը ուղղել հանրապետությունում անհրաժեշտ մասնագետների պատրաստման գործին:
Իհարկե, ես չեմ ուզում այստեղ այժմ քննարկենք այդ փոփոխությունները: Վստահ եմ, որ հիմնադրամի աշխատակազմը իմ օգնականների հետ միասին այդպիսի վերանայում կիրականացնի, և դա կլինի ևս մեկ ապացույց, որ «Լույս» հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը, որ «Լույս» հիմնադրամը ընդլայնելու է իր գործունեությունը:
Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը սեփական հաջողությունները պայմանավորի նաև մեր երկրի հաջողություններով: Ես շատ եմ ցանկանում, որ բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն գիտելիքի պաշար, փորձեն իրենց անձնական հաջողությունները ունենալ Հայաստանում: Ես շատ լավ հասկանում եմ, որ բարդ խնդիր է, հասկանում եմ, որ Հայաստանում այդ բարենպաստ պայմանները դեռևս չկան, բայց մյուս կողմից՝ ուզում եմ, որ դուք շատ լավ հասկանաք՝ երբ մեր երկրում այդպիսի պայմաններ կլինեն, Հայաստանն արդեն օժանդակողների կարիք չի ունենա, իսկ մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է՝ իր նպաստը բերել այդպիսի երկիր ունենալու գործին: Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց գիտելիքների շնորհիվ արժանացել են խրախուսանքի, արժանացել են օժանդակության: Ձեզ բարի երթ եմ մաղթում, և ինչպես միշտ՝ այսպիսի հանդիպումների ընթացքում ինձ համար ամենահաճելին ոչ թե ձեզ պատգամ հղելն է, այլ ձեր հարցերին պատասխանելը, որովհետև այսպիսի հանդիպումների ամենակարևոր մասը դա է: Դա հնարավորություն է տալիս տեսնելու, թե ի՞նչ խնդիրներ կան, և ո՞ր ուղղությամբ է զարգանում երիտասարդների միտքը: Ես շատ ուրախ եմ, որ հայ երիտասարդները կարողանում են ճիշտ կողմնորոշվել արագ փոփոխվող աշխարհում:
Շնորհակալ եմ և պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին, լսելու ձեր ծրագրերի մասին»,- «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ հանդիպմանն ասել է Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»