Թրամփի մամուլի քարտուղարը հրաժարական է տվել

21:30 • 21.07.17

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հեռացել է այդ պաշտոնից: Ինչպես հաղորդում է BBC-ն, Սփայսերի այս որոշումը պայմանավորված է Սպիտակ տան հաղորդակցությունների բաժնում արվող կադրային փոփոխություններով:

Աղբյուրի հաղորդմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում պաշտոնյան նշել է, որ համաձայն չէ հաղորդակցությունների բաժնի ղեկավարի պաշտոնում նյույորքցի ֆինանսիստ Էնթոնի Սկարամուչիին նշանակելու որոշման հետ:

Ինչպես նշվում է, Թրամփն իր մամլո խոսնակին խնդրել է չհեռանալ իր պաշտոնից, սակայն վերջինս հրաժարական է ներկայացրել: