«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորը հանկարծամահ է եղել

12:05 • 24.07.17

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորը հանկարծամահ է եղել: Tert.am-ի տեղեկություններով քաղաքացին ազգությամբ հայ է՝ ՀՀ և ԱՄՆ քաղաքացի:

Ուղևորը պատրաստվել է « Զվարթնոց» օդանավակայանից QR286 համարի չվերթով ժամը 03:30-ին մեկնել Քաթարի մայրաքաղաք Դոհա:

Ուղևորի մահվան մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ասելով, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է հուլիսի 24-ին՝ ժամը 01:50-ին:

«Ահազանգ է ստացվել, որ հուլիսի 24-ին՝ ժամը 01:50-ին Դոհա-Երևան չվերթի ուղևորներից մեկը մահացել է: Պարզվել է, որ օդանավակայանում հանկարծամահ է եղել 1952 թվականին ծնված քաղաքացի»,- ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորը հանկարծամահ է եղել