Մոսկվայում տղամարդը բնակելի շենքի պատուհանից կրակ է բացել անցորդների վրա

20:58 • 25.07.17

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա բնակելի շենքի տան պատուհանից, այս մասին հայտնում է moslenta.ru-ն։

Իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել տղամարդուն։ Նշվում է, որ դեպքի վայր ժամանած հատուկջոկատայինները նախ արգելափակել են բոլոր այն փողոցների ելքերը, որոնցով հանցագործը կարող էր փախուստի դիմել, այնուհետև փրկարարների օգնությամբ նրանց հաջողվել է ներթափանցել տուն և ձերբակալել կրակող տղամարդուն։

Տան խուզարկման ժամանակ նրա մոտից հայտնաբերվել է նաև օդամղիչ ատրճանակ և նռնակ հիշեցնող զենք։

Դեպքի պատճառով տուժածների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում։