Դաշնային խորհուրդը Պուտինին առաջարկել է սահմանափակել Լեհաստանի հետ համագործակցությունը

12:55 • 25.07.17

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդն առաջարկել է նախագահ Վլադիմիր Պուտինին սահմանափակել համագործակցությունը Լեհաստանի հետ, ինչը պայմանավորված է երկրում խորհրդային հուշարձանների ապամոնտաժման մասին ընդունված օրենքով:

Ինչպես նշում է ria.ru-ն,  ռուս սենատորներն առաջարկել են հանձնարարել պրոֆիլային գերատեսչություններին ներկայացնել Լեհաստանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներում սահմանափակիչ բնույթի միջոցառումների հնարավոր սահմանման վերաբերյալ համալիր առաջարկներ:

Նշվում է, որ ռուսական կողմի հնարավոր սահմանափակումները կարող են վերաբերել նաև այն լեհ պատգամավորներին, որոնց նախաձեռնությամբ ընդունվել է խորհրդային հուշարձաններն ապամոնտաժելու մասին, ինչպես նաև կոմունիզմի կամ մեկ այլ տոտալիտար կառավարման ձևի քարոզչությունն արգելող օրենքը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Դաշնային խորհուրդը հայտարարել էր, որ Լեհաստանում խորհրդային հուշարձանների ապամոնտաժման մասին օրենքը խախտում է Բարեկամության մասին պայմանագիրը։