ՄԱԿ-ը Երուսաղեմում իրավիճակի անհապաղ կարգավորման կոչ է արել
Երուսաղեմում անվտանգության նոր միջոցառումների արդյունքում առաջացած դրությունը պետք է կարգավորել մինչև ուրբաթ՝ բռնության սրացումից խուսափելու նպատակով, հայտարարել է Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը:
Interfax-ի փոխանցմամբ՝ Մլադենովը հայտնել է, որ վտանգը կմեծանա, եթե ուրբաթ առավոտյան աղոթքը սկսվի առանց այդ ճգնաժամի կարգավորման։
Վերջին օրերին պաղեստինցիները ցույցեր են անցկացնում ընդդեմ մետաղորսիչների, որոնք Իսրայելը տեղադրել է Երուսաղեմի Տաճարի լեռան մուտքերի մոտ։










