Ամերիկյան նավը նախազգուշական կրակ է արձակել դեպի իրանական նավը

05:11 • 26.07.17

Ամերիկյան ռազմական պարեկանավը նախազգուշական կրակ է բաց թողել դեպի իրանական նավը, որը գտնվում էր 150 մետրից մոտ տարածության վրա։


Միջադեպը տեղի է ունեցել Պարսից ծոցի հյուսիսային հատվածում, հաղորդում է Interfax գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ համապատասխան մարմինների հայտարարությանը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Իրանի կողմից նման պահվածքը ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ է եղել՝ լի բախման ռիսկերով:

Տեղի ունեցածի հետ կապված՝ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորն ի պատասխան հատուկ հայտարարություն է հրապարակել, որում միջադեպն իսկական սադրանք է կոչել: