Էջմիածնում 15-ամյա աղջիկը ցած է նետվել 5-րդ հարկից. 6 ոստիկան ձեռքերով շղթա է կազմել և կասեցրել նրա անկումը

16:07 • 27.07.17

Էջմիածին քաղաքում չգործող հինգ հարկանի հյուրանոցի տանիքից 15 ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել: Tert.am-ի տեղեկություններով չգործող հյուրանոցի մոտ է ժամանել  աղջկա հայրը, ում տեսնելով աղջիկը ցած է նետվել: 

Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է. «Ահազանգ է ստացվել, որ Էջմիածնում չգործող հինգ հարկանի հյուրանոցի տանիքից քաղաքացին սպառնում է ցած նետվել:  Ահազանգից հետո ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր՝ Վազգեն Առաջին փողոց»: 

Նա հայտնեց, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները՝ 6-7 ոստիկան նկատել են, որ աղջիկը ցած է նետվում, հաշվարկելով անկման ուղղությունը ձեռքերով շղթա են կազմել և կանխել անչափահասի ինքնասպանության փորձը. «Ոստիկանության ծառայողները կանխել են աղջկա ակնումը, վերջինս միայն ոտքերով հարվածել է գետնին: Այնուհետև ոստիկանության ծառայողներն էլ նրան տեղափոխել են Վաղարշապատ բժշկական կենտրոն»: 

Ոստիկանությունից հայտնեցին, որ ինքնասպանության փորձը կատարել է 2002 թվականին ծնված աղջիկ, նշված դեպքով կատարվում է քննություն:



 

Էջմիածնում 15-ամյա աղջիկը ցած է նետվել 5-րդ հարկից. 6 ոստիկան ձեռքերով շղթա է կազմել և կասեցրել նրա անկումը