«Էրզրում» պարային համույթի ղեկավարը 2500-ական եվրոյի դիմաց համույթի հետ կապ չունեցող18 հոգու փորձել է տանել Իսպանիա. գործը դատարանում է

23:28 • 28.07.17

«Էրզրում» պարային համույթի ղեկավարը 2500-ական եվրոյի դիմաց պարային համույթի հետ կապ չունեցող 18 անձանց ընդգրկել է ցուցակում, որպեսզի կազմակերպի նրանց այցը Իսպանիա:

Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործը հուլիսի 27-ին ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Գագիկ Պողոսյանին:

Սմբատ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Էրզրում» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, Իսպանիայում կայանալիք պարի փառատոնին մասնակցելու համար շահադիտական նպատակներով 2500-ական եվրոյի դիմաց համույթի մասնակիցների ցուցակում ընդգրկել է դրա գործունեության հետ որևէ առնչություն չունեցող ՀՀ 18 քաղաքացիների: Սմբատ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 319.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Այս գործով Հարություն Քոչարյանին մեղադրում են այն բանի համար, որ նա, Իսպանիայում կայանալիք պարի փառատոնին մասնակցելու համար, շահադիտական նպատակներով 2500-ական եվրոյի դիմաց համույթի մասնակիցների ցուցակում ընդգրկել է դրա գործունեության հետ որևէ առնչություն չունեցող ՀՀ 18 քաղաքացինների:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախկինում դատապարտված է:

Արմեն Դարմոյանին մեղադրում են այն բանի համար, որ նա 2015թ ընթացքում կազմակերպել է քաղաքացինների անօրինական միգրացիան` մուտքը «Շենգենյան համաձայնության» պետություններ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

«Էրզրում» պարային համույթի ղեկավարը 2500-ական եվրոյի դիմաց համույթի հետ կապ չունեցող18 հոգու փորձել է տանել Իսպանիա. գործը դատարանում է