Լեհաստանը մեղադրել է Ռուսաստանին պատմական փաստերի խեղաթյուրման համար

22:38 • 28.07.17

Լեհաստանը մեղադրել է Ռուսաստանին պատմական փաստերի խեղաթյուրման մեջ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։ 

Լեհաստանի՝ պատմական հիշողոթյան ինստիտուտից հայտնել են, որ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից հրապարակված և Կարմիր բանակից կողմից Լեհաստանի ազատագրման մասին հայտնող փաստաթղթերը խեղաթյուրում են պատմական իրողությունը։

Հրապարակված արխիվային փաստաթղթերը դեմ են ժամանակակից Լեհաստանում ընդունված տեսակետին, ըստ որի Կարմիր բանակը ոչ թե ուղղակի ազատագրել է իրենց երկիրը նացիստական Գերմանիայի լծից, այլ սկիզբ դրել նոր օկուպացիայի։

Բացի այդ՝ լեհական կողմն ընդգծել է, որ մինչ 1944թ.-ին Կարմիր բանակի մուտքը Լեհաստան՝ դեռևս 1939թ.-ի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Խորհրդային միության ու Երրորդ ռեյխի միջև փաստացի կնքվել են համաձայնություններ, որոնք ուղղված էին Լեհաստանի ամբողջական ոչնչացմանը երկու տոտալիտար պետությունների կողմից։