Երևանում հոսանքահարված քաղաքացիներից մեկը մահացել է
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն տեղափոխված երկու քաղաքացիներից մեկը գիշերը մահացել է:
«Մահացել է շոկից, տոտալ այրվածքներ ուներ, 70-80 տոկոս»,- Tert.am –ին հայտնեց վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ ներկայացած տղամարդը:
Իսկ մյուս հիվանդի վիճակը, որն անգամ չէր հոսպիտալացվել, գնահատվում է նորմալ:
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 29-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում գտնվող ենթակայանում հոսանքահարված քաղաքացի կա. Պարզվել էր, որ թիվ 52 բաշխիչ էլ. ենթակայանում հոսանքահարվել է 1950 թ. ծնված Կ. Ն.-ը, ում օգնություն ցուցաբերելով, այրվածքներ է ստացել 1950 թ. ծնված Ա. Հ.-ը:
Կ. Ն.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Հ.-ը ստանալով համապատասխան բժշկական օգնություն դուրս է գրվել:










