Տավուշում մահացած պայմանագրային զինծառայողը 3 անչափահաս երեխա ունի

10:01 • 29.07.17

Հուլիսի 28-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Ղամբարյանը Լոռու մարզի Քարկոփ գյուղից է:

Tert.am-ի հետ զրույցում Քարկոփի համայնքապետ Ժորա Այբեկյանն ասաց, որ Արկադի Ղամբարյանն ամուսնացած էր և ունի երեք անչափահաս երեխա:

«Մեր գյուղի բնակիչ էր, խելոք, շնորհքով: Ընտանիքի հետ էր ապրում, երեք երեխա ունի՝ մեկ տղա, երկու աղջիկ:  Տղան 12 տարեկան է, աղջիկներից մեկն առաջին դասարանում է, իսկ մյուս աղջիկը ավելի փոքր»,- ասաց համայնքապետը:

Հուլիսի 28-ին` ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի (ծնված 1984թ., Թումանյանի զ/կ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով: 

 

Տավուշում մահացած պայմանագրային զինծառայողը 3 անչափահաս երեխա ունի