Լոս Անջելեսում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով 6 հոգի է վիրավորվել, որից 4-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ինչպես հայտնում է ամերիկյան Fox News-ը, դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը քաղաքի Միդ-Ուիլշիր կոչվող շրջանում, որտեղ բեռնատարը հանկարծակի հայտնվել է մայթի վրա՝ տրորելով մարդկանց:
Սակայն, ինչպես հաղորդում են ոստիկանության ներկայացուցիչները, ըստ նախնական տվյալների, խոսքն ահաբեկչության մասին չէ, այլ ճանապարհատրանսպորտային հերթական պատահարի:
Բեռնատարի վարորդը չի փորձել փախչել կամ թաքնվել տեղի ունեցածից հետո, այժմ նրան հարցաքննում է տեղի ոստիկանությունը:










